Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
Բոլորը պատասխանատու են, և ժամանակը եկել է
Այս երկու խորագրերի ներքո նոյեմբերի 3-5-ը Ժնևում կայացած ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ընդունեց հռչակագիր, որով ամփոփեց Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) տարածաշրջանի 56 երկներում, այդ թվում Հայաստանում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը ՝ ամփոփելով անցած 20 տարվա կտրվածքով Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման հիմնական ձեռքբերումներն ու նոր մարտահրավերները ընդունեց նաեւ հանձնարարականներ 10 հիմնական խնդրահարույց ուղղություններով: Դրանք ներկայացվեցին Պեկին+20-ի քննարկմանը նվիրված նոյեմբերի 6-7 –ը ժնևում անցկացված կառավարական պատվիրակությունների հավաքին:
Նշենք, որ հանձնարարականների տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ, եւ այն բաց է նոր առաջարկությունների ու դիտարկումների համար, որոնք կարելի ուղղարկել beijing20forum@ngocsw-geneva.ch հասցեով մինչեւ նոյեմբերի 9-ը:
Հաշվի առնելով Հայաստանի կանանց կազմակերպությունների հետաքրքրվածությունը ֆորումի արդյունքներով, WomenNet.am –ը ներկայացնում է Ժնևում ընդունված հռչակագրի ոչ պաշտոնական կրճատ թարգմանությունը:
… Մենք՝ 700 մասնակիցներս աշխարհի 56 երկրների շուրջ 350 խմբերից, ցանցերից և հաստատություններից, ՄԱԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովից, հավաքվեցինք 2014 թ. նոյեմբերի 3-5 Ժնևում Պեկինի գործողությունների ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված ֆորումին:
1995թ.-ի Պեկինի գործողությունների ծրագիրը հավասարության, խաղաղության, զարգացման համար պատմական քաղաքական հանձնառություն էր կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման եւ և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ: Սակայն այսօր էր, քսան տարի անց , Պեկինի գործողությունների ծրագրով նախանշված խնդիրները մնում են արդիական:
Այսօր մենք դեռ ձգտում ենք հասնել նրան, որ աշխարհում ամենուր, այդ թվում ԵՏՀ– տարածաշրջանում, կանանց իրավունքները լինեն պաշտպանված, որ նրանք կարողանան իրացնել իրենց ողջ ներուժը, և հասարակության լիիրավ հարգված անդամներ լինեն:
Ունենալ այնպիսի աշխարհ, որտեղ ապրելակերպը, տնտեսությունները և հարաբերությունները նպաստում են հասարակության, էկոլոգիայի և մարդկանց բարօրությանն ու ներդաշնակությանը:
Մենք ուզում ենք ապրել մի աշխարհում, որտեղ չկա բռնություն, որը լի է խաղաղությամբ, որտեղ կանայք կարող են ունենալ հավասար իրավունքներ և հնարավորություններ որպես քաղաքացիներ: Աշխարհում ՝ բոլորի համար, աշխարհում, որի համար պատասխանատվություն ենք կրում բոլորը :
Միաժամանակ մենք իհարկե գնահատում և ընդունում ենք բոլոր այն կարևոր ձեռքբերումները, որոնք արվել են անցած քսան տարվա ընթացքում ԵՏՀ տարածաշրջանում քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակներում՝ դրական ազդեցություն գործելով կանանց կյանքի վրա.
- Հսկայական առաջընթաց է նկատվել կրթության ոլորտում տարածաշրջանի երկրներում: Շատ կանայք և աղջիկներ ունեն հնարավորություն բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու, չնայած դեռևս առկա են տարածաշրջանային անհամաչափություններ:
- Ավելի քիչ թվով կանայք են մահանում հղիության ընդհատման պատճառներից, և ավելի շատ կանայք են օգտվում ժամանակակից հակաբեղմնավորիչներից: Այնուամենայնիվ կա տեղեկատվության և իրազեկության պակաս երիտասարդ կանանց, փոքրամասնությունների, միգրանտների և բնիկների շրջանում:
- Գոյություն ունեն ուժեղ կանանց կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ցանցեր, որոնք աջակցում են կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը:
- Զգալի չափով ավելացել է կանանց թիվը որոշումների կայացման մակարդակում:
- Ստեղծվել են հզոր ինստիտուցիոնալ կառույցներ ազգային և միջազգային մակարդակներում, այդ թվում հիմնադրվել է «ՄԱԿ- Կանայք» կառույցը :
- Ներդրվել են նորմատիվային, իրավական և քաղաքական գործիքներ՝ ուղղված կանանց ներգրավմանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման մակարդակում:
- Բարելավվել է գենդերային տվյալների հավաքագրումը և տարածումը, սակայն դեռ հսկայական անելիքներ կան գենդերային տարաբաժանված տեղատվության հավաքագրման առումով:
- Գենդերային բյուջետավորումը շատ դրական քայլ էր, սակայն ոչ բոլոր երկրներում է գործածվում:
- Կարևոր ուղենիշ հանդիսացան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի 1325/2000 և հետագա որոշումներ ի ընդունումը, սակայն անպատժելիությունը կանանց նկատմամբ բռնության հարցում, հատկապես հակամարտությունների գոտիներում, շարունակվում է:
ԵՏՀ տարածաշրջանը սոցիալապես և տնտեսապես շատ բազմազան է: Աշխարհում հարուստների և աղքատների միջև անդունդը խորանում է ամեն օր: ՄԱԿ-ի տվյալներով 1995թ.ից հսկայական առաջընթաց է տեղի ունեցել, սակայն այն անհավասար է եղել տարբեր շրջանների համար: Ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումները գենդերային առումով զգայուն չեն:
Այժմ մենք կանգնած ենք մի շարք մարտահրավերների առջև Պեկինի պարտավորությունների իրականացման հետ կապված: Մենք հատկապես ցնցված ենք կանանց կարգավիճակով որոշ երկրների որոշ տարածքներում: Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Եվրոպայում աճող գործազրկությունը, ինչպես նաև կանանց խնդիրների նկատմամբ անտարբերությունը Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ համատարած:
Հաշվի առնելով այս ամենը, մենք կոչ ենք անում.
- Պեկինի պարտավորությունների իրականացումը փոխկապակցված է համընդհանուր մարդու իրավունքների և կանանց իրավունքների իրագործման հետ:
- Կանայք կայուն զարգացման սիրտն են, և հետ-2015 զարգացման օրակարգը պետք է պարտադիր կերպով ներառի գենդերային հավասարության և կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման հարցը:
- Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոնվենցիան (CEDAW) պետք է մնա կառավարական հանձնառությունների մշտադիտարկման և հաշվետվողականության շրջանակում:
- Մենք կոչ ենք անում ապահովել հավասար հասանելիություն կանանց համար վարկերի, ֆինանսավորման առումով, ապահովել նրանց մշակութային, սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների իրագործումը և արդարությունը:
- Ներդրումներ կատարել կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության համար և վերջ տալ նրանց նկատմամբ բռնությանը
- Հրատապ և համակարգված ձևով ուշադրություն դարձնել կանանց կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:
Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
Բոլորը պատասխանատու են, և ժամանակը եկել է:
Հռչակագիրն ընդունվել է 2014թ. Նոյեմբերի 5-ին ՄԱԿ-ի գրասենյակում, Ժնև, Շվեյցարիա:
Հիշեցնենք, որ հռչկագրից բացի ֆորումը ներկայացրել է նաեւ առաջարներ 10 կլաստերների շրջանակում.
Այդ կլաստերներն են.
- Կանանց իրավունքները ՝ մարդու իրավունքներն են
- Բռնությունը կանանց նկատմամբ և հակամարտությունները: խաղաղության մշակույթի ձևավորում
- Աղքատություն, Տնտեսություն և սոցիալական զարգացում
- Մասնակցություն որոշումների ընդունման մակարդակում, կանանց առաջընթացն ապահովող ինստիտուցիոնալ մեխանիզմներ
- Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
- Մարդու իրավումքներն ու միգրանտները
- Կանայք և առողջությունը. բարեկեցություն բոլորի համար
- Աղջիկներ, տարեցներ. սերունդների համերաշխություն
- Կրթություն, Գիտություն, Տեխնոլոգիաներ և Նորարարություն
- Մեդիան և նոր կոմունիկացիաները ընդդեմ կարծրատիպերի
Հռչակագրի ու առաջարկների անգլերեն բնագրին կարելի է ծանոթանալ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ
«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Դիտումների քանակը` 4557