Մրցույթ. շահե’ք ֆոտոապարատ

Հանրային թղթակցության մրցույթ “Կանանց խնդիրները Հայաստանում”

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` “Կանանց խնդիրները Հայաստանում” խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով “Իմ լուրերը” (www.mynews.am ) հարթակում կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ ս.թ. հոկտեմբերի 5-ից մինչ ս. թ. նոյեմբերի 5-ը:

Մրցույթի հաղթողը կշահի Canon Power Shot A800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք):
  • “Ուղարկիր թղթակցություն” բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված տեքստային (նոթագրություն), ֆոտո կամ վիդեո պատմություններ, որոնք վեր կհանեն Հայաստանում բնակվող կանանց առողջապահական, կրթական, սոցիալական և այլ խնդիրներ:
  • Ուղարկել մրցույթի դիմում-հայտը info@pjc.am  էլ. հասցեին:

 

Դիմում-հայտը ներկայացված է ԱՅՍՏԵՂ:
Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. նոյեմբերի 5-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2012-ի նոյեմբերի 15-ին: Մրցույթին կարող են դիմել ոչ միայն լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում: Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների հանրային կարեւորությունը, տեքստերի գրագիտությունը, նյութերի ամբողջականությունը, տեղեկատվության հավաստիությունը: Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:

 

Տեղեկացնենք նաև, որ տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.am  կայքում: Այլ կայքերի կողմից www.mynews.am-ից արտատպումների դեպքում հղումը www.mynews.am  -ին պարտադիր է: Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում ստուգել տեսանյութերի հավաստիությունը և հեռացնել դրանք, եթե բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին:

 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Լուսինե Ավագյանի հետ` (+374 93) 43-40-17 հեռախոսահամարով:

Դիտումների քանակը` 4620

Գլխավոր էջ