Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …
Մարի Մարտիրոսյանը մասնագիտությամբ երաժիշտ է եւ բանասեր, սակայն այժմ իր հիմնական առաքելությունը` մայր լինելն է, որն էլ նա առանձնահատուկ նվիրումով է կատարում: Միայնակ ու սոցիալական ծանր պայմաններում ապրող Մարին խնամում, կրթում ու դաստիարակում է իր երկու հաշմանդամություն ունեցող անչափահաս երեխաներին, ովքեր հասակակիցներից ոչ միայն հետ չմնալու, այլև նրանց գերազանցելու համառություն ու ձգտում ցուցաբերում: Եւ այդ ամենը նրանց ապագան հարթող մոր ջանքերով, նրա կամքի եւ արիության շնորհիվ:
Ուստի զարմանալի չէ, որ 2013 –ին <Տարվա բազմագիտակ> անվանակարգին արժանացած աղջնակի և գերազանց առաջադիմությամբ ու բազմակի հետաքրքրություններ ունեցող տղայի տաղանդին ականատես մարդիկ ապրում են հիացմունք, բայց ՝ ոչ խղճահարություն:
Մարի Մարտիրոսյանի դիմում է պետությանը` հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի, կացությանը վերաբերող սրտացավ մոտեցում ցուցաբերելու արդար պահանջով: Նրա խոսքն ուղղված է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին` իր իսկ օրինակով չընկճվելու եւ պայքարելու իրենց փոքրիկների ավելի լավ ապագայի համար…
Մարի Մարտիրոսյանի ելույթը տեսագրվել է 2014-ին Երեւանում` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի «Activate Talks» միջազգային միջոցառումների շրջանակում, որոնք նվիրված էին ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին: Հայաստանյան միջոցառման կարգախոսն էր` «Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»:
Աղբյուրը ` UNICEF Armenia
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
«Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»
Դիտումների քանակը` 3453