Միրաբալ քույրերի ժամանակը…/ ֆիլմ
1960–ի նոյեմբերի 25-ին Դոմինիկյան հանրապետությունում երեք քույրերի խոշտանգված դիակներ էին հայտնաբերել: Ըստ պաշտոնական վարկածի երեքն էլ ավտովթարի զոհ էին դարձել: Սակայն նրանց մահվան իրական պատճառները այլ էին… Տարիներ անց 1999-ին ՄԱԿ –ի Գլխավոր Ասամբլեայն հայտարարեց նոյեմբերի 25-ը որպես Կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը Դոմինիկյան հանրապետությունում սպանված Միրաբալ քույրերի:
Պատրիսիա Մերսեդես Միրաբալը (1924թ.– 1960թ. նոյեմբերի 25), Մարիա Արգենտինա Միներվա Միրաբալը (1926թ.– 1960թ. նոյեմբերի 25), և Անտոնիա Մարիա Թերեզա Միրաբալը (1935թ.– 1960թ. նոյեմբերի 25) Դոմինիկյան հանրապետության քաղաքական ակտիվիստներ էին, ովքեր հակադրվում էին Ռաֆայել Լեոնիդաս Տրուխիլլոյի բռնապետությանը: Ողջ է մնացել միայն նրանց չորրորդ քույրը ՝ Բելգիկա Ադելա Միրաբալ-Ռեյեսը: Նա այժմ ապրում է Սալսեդոյում՝ Դոմինիկյան հանրապետությունում և փորձում է պահպանել իր քույրերի հիշատակը՝ այն թանգարանի միջոցով, որը նույնպես գտնվում է Սալսեդոյում և եղել է այդ աղջիկների տունը իրենց կյանքի վերջին 10 ամիսների ընթացքում:
Միրաբալ քույրերը մեծացել են վերնախավի, էլիտար և կրթված միջավայրում: Բոլորը ամուսնացած էին և ընտանիք ունեին: Նրանց հայրը հաջողակ բիզնեսմեն էր: Երբ Տրուխիլլիոն իշխանության գլուխ եկավ, նրանց ընտանիքը դժվարությունների առաջ կանգնեց; Նրանք համոզված էին , որ Տրուխիլլիոն կկանգնեցնի երկրիը տնտեսական քաոսի առջև: Քեռու ազդեցության տակ հատկապես Միներվան ավելի ու ավելի ներգրավվեց Տրուխիլլոյի դեմ ուղղված շարժման մեջ: Միներվան իրավագիտություն էր ուսուցանում, սակայն նրան չշնորհեցին իրավաբանի կոչումը, քանի որ աղջիկը մերժեց Տրուխիլլիոյի ռոմանտիկ բնույթի առաջարկներն ու ոտնձգությունները: Միներվայի քույրերն իր օրինակին հետևելով՝ ընդդիմադիրների մի խումբ ձևավորեցին Տրուխիլլիոյի ռեժիմի դեմ, որը հայտնի էր որպես Հունիսի 14-ի շարժում: Խմբի ներսում նրանք հայտնի էին որպես ՛՛Թիթեռներ՛՛ (իսպաներեն՝ Las Mariposas): Իրականում դա Միներվայի գաղտնի կեղծանունն էր, որով նա հանդես էր գալիս իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում: Քույրերից երկուսը ազատազրկվել և խոշտանգվել են մի քանի տարբեր առիթներով: Քույրերից երեքի ամուսինները նույնպես ազատազրկվել են:
Չնայած այս արգելքներին՝ նրանք շարունակում էին պայքարել Տրուխիլլիոյի բռնապետության դեմ: Քույրերին բազմաթիվ անգամներ բանտարկելուց հետո Տրուխիլլոն որոշում է ընդհանրապես ձերբազատվել նրանցից: 1960թ. Նոյեմբերի 25-ին նա մարդիկ է ուղարկում բռնելու այդ երեք կանանց, ովքեր այցելել էին իրենց ամուսիններին բանտում: Անզեն քույրերին տանում են շաքարեղեգի դաշտ, ծեծում և սպանում: Այնուհետև նրանց մեքենան նետում են սարից, որը գտնվում է Սանտյագո և Պուեռտո Պլատա քաղաքների միջև:
Այդժամ Տրուխիլլիոն հավատացած էր, որ լուծել է ամենակարևոր խնդիրը: Սակայն քույրերի սպանությունը իրենց հայրենի երկրում հասարակության մեջ մեծ զայրույթ աջաջացրեց և ստիպեց ավելի խորապես հետաքրքրվել Միրաբալ քույրերի սպանության պատճառներով: Հասարակության աջակցությունը բերեց նրան, որ ընդամենը 6 ամիս անց՝ 1961թ. Տրուխիլլիոն սպանվեց: Միրաբալ քույրերը թաղված են Օգօ Դե Ագուայում՝ Սալսեդոյի երկրամասում: Այն տունը, որտեղ նրանք ապրել են իրենց կյանքի վերջին 10 ամիսների ընթացքում այժմ թանգարան է, որի դռները միշտ բաց են հասարակության առջև: Այնտեղ կա նաև գրադարան, գրախանութ և հուշանվերների խանութ: Երեք քույրերը թաղված են նույն վայրում, և նրանց հետ է թաղված նաև Մանոլոն՝ Միներվայի ամուսինը:
Ողջ մնացած միակ քույրը՝ Դեդեն, ապրում է թանգարանի մոտ: Նրա որդիներից մեկը՝ Դեյվիդ Ֆեռնանդես Միրաբալը եղել է փոխնախագահ, երբ Լեոնել Ֆեռնանդեսը առաջին անգամ երկրի նախագահն էր – 1996 –ից 2000 թ.: Իսկ Միներվա Միրաբալի ավագ դուստրը՝ Մինու Տավարեզ Միրաբալը 1998-ից մինչ 2006թ. եղել է Կոնգրեսական, և վերջերս վերընտրվել է ևս 4 տարով (մինչև 2010):
2001-ին նկարահանվել է «Թիթեռների ժամանակը» գեղավերստական ֆիլմը Միրաբալ քույրերի մասին: Միներվայի դերում նկարահանվել է Սալմա Հայեկը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
Դիտումների քանակը` 4301