Կանանց միջազգային շարժման Թոփ-10 հաղթանակները
Կանանց համար գլոբալ հիմնադրամը նշում է մարտի 8-ը իր գործընկերների թոփ-10 հաղթանակներով:
2011-ին աշխարհի տարբեր երկրներում կանանց շարժումները զգալի հաղթանակների են հասել կանանց իրավունքների համար իրենց պայքարում:
Կանայք իսկապես տենչում են խաղաղություն և արդարություն հաստատել բոլորի համար` սկսած ֆիզիկական իրավունքների պաշտպանությունից մինչև բռնության ենթարկվածներին արդարություն տրամադրելը :
-
ՄԱԿ-ը ճանաչեց LGBT- խմբին պատկանող մարդկանց իրավունքները
Անցյալ հունիսին սեռական ոչ ավանդական ուղղվածություն ունեցող համայնքը հանուն հավասարության և արդարության մղած երկարատև պայքարից հետո մեծ հաղթանակ տարավ: Ձայների 23/19 հարաբերությամբ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհուրդը ընդունեց LGBT-խմբին պատկանող մարդկանց իրավունքները հստակորեն ճանաչելու և պաշտպանելու բանաձևը, հաստատելով, որ նրանց իրավունքները նույնպես մարդու իրավունքներ են:
2. Ֆեմինիստ կանանց դատարանը` հանուն խաղաղության և արդարության
Շուրջ 10 տարի ծրագրելուց հետո 7 կանանց խմբեր հինգ Բալկանյան երկրներից պաշտոնապես մեկնարկեցին Կանանց Դատարանի նախաձեռնությունը նախկին Հարավսլավիայի համար: Այս նորարարական նախաձեռնության նպատակն է որոնել արդարություն հազարավոր կանանց համար, ովքեր բռնության են ենթարկվել և որոնցից շատերը դեռևս ունեն չլուծված դատական գործեր 20 տարի առաջ տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմների ժամանակներից:
-
Ուրուգվայը` աբորտի օրինականացման եզրին
2011-ի դեկտեմբերի 28-ին Ուրուգվայը հսկայական քայլեր ձեռնարկեց հանուն արդարության, երբ Սենատը քվեարկեց ապաքրեականացնել աբորտը`մինչև 12 շաբաթական հղիության պարագայում: Նմանատիպ օրինագիծ ընդունվել է 2008 թ., բայց արգելվել նախկին նախագահի կողմից: Այս անգամ նախագահ Խոսե Մույիքան մտադիր է այս նախագիծն օրինականացնել:
-
Մարոկկոյի Սահմանադրությունն ընդունեց գենդերային հավասարությունը.
Հուլիսի 1-ին` Մարոկկոյի խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերից ամիսներ անց, մարոկկացիների 98.49 տոկոսը քվեարկեց Մարոկկոյի ժողովրդավարության արմատավորմանն ուղղված սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաև օրենսդրության մեջ կանանց և տղամարդկանց հավասարությունը ներառելու օգտին:
-
Կոնգոյում արդարությունը հաղթեց
Անցյալ փետրվարին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում զինվորական դատարանը գնդապետ Կիբբի Մուտբարին, 3 սպաների և 5 զինվորների դատապարտեց 20 տարվա ազատազրկման Ֆիզիում 2011 թ. Նոր Տարվա օրը շուրջ 60 կանանց, ինչպես նաև տղամարդկանց և երեխաներին զանգվածային բռնության ենթարկելու համար:
-
Շրի Լանկայի կին աշխատավորները վերադառնում են պայքարի
2011-ի. մայիսին շուրջ 40.000 աշխատավոր բանվորներ, որոնց մեծ մասը կանայք էին, դուրս եկան գործարաններից և Կատունայակ առևտրի ազատ գոտում բողոքի ցույց կազմակերպեցին Շրի Լանկայի խորհրդարանի ներկայացրած օրինագծի դեմ, որը նախատեսում էր կենսաթոշակային ֆոնդի հաշվին իրենց աշխատավարձից 2.6 մլրդ դոլ. կրճատումներ:
-
Եգիպտոսը դեմ է կուսության թեստերի անցկացմանը
Անցյալ դեկտեմբերին եգիպտացի կանայք նշանակալի հաղթանակ տարան, երբ քաղաքացիական դատարանը հորդորեց բանակին դադարեցնել կուսության թեստեր անցկացնել կին բանտարկյալների շրջանում:
8. Պակիստանում բռնաբարության մասին այլևս չեն լռում
Պակիստանում, որտեղ մեծ մասամբ բռնաբարության դեպքերի մասին ԶԼՄ-ները լռում են, Մուխտարան Մային` բռնության ենթարկված մի խիզախ կին և կանանց իրավունքները պաշտպանող մի կազմակերպություն հրավիրեցին ազգային բանավեճ` նվիրված այն հարցին, թե ինչպե՞ս են ԶԼՄ-ները և հասարակությունը արձագանքում բռնաբարության դեպքերին: Խնդիրն այն էր, որ ԶԼՄ-ները երբեմն տպագրում են բռնության ենթարկվածների լուսանկարները, ավելին այդ պատմություններում շատ հաճախ բացակայում է քննադատական իֆորմացիա բռնություն կատարողի կամ հանցագործության վերաբերյալ:
9. Խաղաղության դերը կանանց իրավունքների պաշտպանության հարցում
2011-ին Նոբելյան հանձնաժողովը իր խաղաղության մրցանակը շնորհեց 2 լիբերացի կանանց`խաղաղության ակտիվիստ Լայմա Գբովեին և նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլեֆին, և Եմենի ժողովրդավարական ակտիվիստ Թավաքուլ Կարմանին: Հատկանշական է այն փաստը, որ նրանք բոլորն էլ Կանանց համար գլոբալ հիմնադրամի գործընկերներն են:
10. Եվրոպացի կանայք հաղթեցին Ընտանեկան բռնության դեմ կոնվենցիայի ընդունման համար պայքարում.
Կանանց խմբերի կողմից տասնյակ տարիներ իրականացրած քարոզչության արդյունքում Եվրոպայի Խորհուրդը ընդունեց “Կանանց նկատմամբ բռնության, ինչպես նաև ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիան» նորարարական Կոնվենցիան:
Այսօր պայքարը շարունակվում Է կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից ակնկալվում է, որ նրանք միանան եւ վավերացնեն այդ կոնվենցիան:
Ստորագրեք դիմում-խնդրագիրը այստեղ.
Sign the petition »
Մանրամասն այստեղ.
http://www.globalfundforwomen.org/impact/success-stories/top-10-wins-for-womens-movements
Դիտումների քանակը` 4601