Միջերկրականում օրական երկու երեխա է խեղդվում. ահազանգում են ՄԱԿ-ի գործակալությունները
2015 թ․-ի սեպտեմբերից սկսած՝ օրական միջինը երկու երեխա է խեղդվում, երբ նրանց ընտանիքները փորձում են կտրել-անցնել Միջերկրական ծովը, և երեխաների մահացության դեպքերի թիվն ավելանում է, – այդ մասին են ահազանգում ՄԱԿ-ի երեք գործակալությունները ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) եւ : Գործակալությունների համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում մեծացնել բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր փախչում են հակամարտությունից և հուսահատությունից։
Անցյալ սեպտեմբերից ի վեր, երբ մանուկ Այլան Կուրդիի մահը գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը, ավելի քան 340 երեխա է /նորածիններ և մանուկներ/ խեղդվել արևելյան Միջերկրականում։Մահացած երեխաների թիվը, ըստ գործակալությունների, կարող է և ավելի մեծ է, սակայն նրանց շատերի մարմինները ծովում կորել են։
Մենք չենք կարող երես թեքել այդքան մեծ թվով կարցրած երիտասարդ անմեղ կյանքերից և ճակատագրերից եւ չդիմակայել այն բոլոր վտանգներին, որոնց այսքան երեխա է բախվում, – ասել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը, – միգուցե մենք այս պահին չունենք այն հնարավորությունւը, որպեսզի վերջ տանք այն հուսահատությանը, որն այդքան մարդկանց դրդում է կտրել-անցնել ծովը, բայց երկրները կարող են և պետք է համագործակցեն այդ ճամփորդություններն ավելի անվտանգ դարձնելու համար. ոչ ոք երեխային նավ չի նստեցնի, եթե ավելի ապահով տարբերակ լինի։
Էգեյան ծովը Թուրքիայի և Հունաստանի միջև աշխարհի գաղթականների և փախստականների համար ամենից մահաբեր ուղին է: Ձմեռային փոթորկոտ ծովերը և նավերի և փրկարարական սարքավորումների վատ որակը ավելի են մեծացնում ռիսկերն ։
Մահացության ողբերգական դեպքերը Միջերկրականում անտանելի են և պետք է վերջ դնենք դրանց, – ասել է ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, – ակնհայտ է, որ ավելի շատ ջանքեր են պահանջվում մաքսանենգությունը և թրաֆիքինգը վերացնելու համար, կանխելու այն երեխաների և մեծահասաների կորուստը, ովքեր մահացել են՝ փորձելով իրենց բարեկամներին միանալ Եվրոպայում: Եթե մենք ուզում ենք զոհվողների թիվը կրճատել կարելի է դա անել մարդկանց համար ապահով և օրինական ուղևորություններ կազմակերպելով ՝ օրինակ ընտանիքի վերամիավորման ծրագրերի միջոցով: Դա պետք է առաջնահերթություն լինի, – ավելացրել է նա, հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել կիսել գլոբալ պատասխանատվությունը Սիրիացի փախստականներին ընդունելու օրինական ճանապարհների առումով եւ քննարկել այդ հարցը բարձրաստիճան մակարդակի հանդիպմանը, որը տեղի կունենա Ժնևում մարտի 30- ին:
Երեխաների համար, ովքեր կազմում են տեղահանվածների 36%, Թուրքիայից Հունաստան անցնելու համար Էգեյան ծովը կտրել-անցնելիս խեղդվելու հավանականությունը գնալով ավելի է մեծանում։ 2016 թ․ առաջին վեց ամիսների ընթացքում Միջերկրականն անցնող շուրջ 80 000 մարդկանցից 410 խեղդդվել են։
Կյանքեր հաշվելը բավական չէ, մենք պետք է գործենք, – ասել է Ժնևում Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլիամ Լեսի Սուինգը ։ Նրա խոսքով, դա միայն Միջերկրականի կամ Եվրոպայի գերխնդիրը չէ։ Դա մարդասիրական աղետ է, որը պահանջում է համայն աշխարհի ներգրավումը։ Հայիթիի 2011թ․ երկրաշարժը միայն մի կիսագնդի խնդիրը չէր, և ոչ էլ 2004 թ․ Հարավային Ասիայի ցունամին։ Դրանք համընդհանուր ջանքեր են պահանջել, այս մեկն էլ աղետ է , որը նույնպես պահանջում է դա։
Աղբյուրը ՝ ՄԱԿ ՓԳՀ
Լուսանակարը՝ UNHCR-ի
Դիտումների քանակը` 3642