Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հաստատեց հունիսի 19-ը որպես հակամարտության գոտիներում սեռական բռնության վերացման միջազգային օր ճանաչելու մասին բանաձեւը, դրանով իսկ փորձելով խթանել համաշխարհային պայքարն ընդդեմ այն սարսափի, որին բախվում են կանայք և աղջիկները հակամարտությունների գոտիներում:
«Բռնաբարությունը և սեռական բռնության այլ ձևերը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային շրջանում համարվում են մարդու իրավունքների և միջազգային մարդադսիրական իրավունքի խախտում: Սակայն այդ անբարո ակտերը դեռևս տեղի են ունենում և օգտագործվում են հակամարտության գոտիներում քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու և վերահսկելու համար», – հայտարարեց Ասամբլեայի նախագահ Սեմ Կուտեսան բանաձևի ընդունմանը իր ողջույնի խոսքում:
«Միասին մենք պետք է առաջնահերթ համարենք կանխարգելման և արձագանքման ջանքերը, հզորացնենք տուժածներին, համակողմանի օգնություն ցուցաբերենք և տեղափոխենք ամոթի խարանը այդ հանցագործության զոհերից այն կատարողներին»:
Միջազգային օրը, որն արդեն ամեն տարի կնշվի, կբարձրացնի իրազեկությունը այս խնդրի վերաբերյալ՝ կոչ անելով միջազգային հանրությանը համերաշխություն հայտնել բռնության զոհերին ամբողջ աշխարհում: Միայն անցյալ տարի Իրաքի և Լևանտի Իսլամական Հանրապետության տեղական մարմինը՝ Բոկո Հարամը, առևանգել է 276 դրոցական աղջիկների Չիբոկի դպրոցից, որը գտնվում է Բոռնո նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում.
«Բռնաբարությունը պետք է դադարեցվի օգտագործվել որպես պատերազմի զենք», – շարունակեց Կուտեսան, – «մենք պետք է վստահ լինենք, որ այս հանցագործությունները գործողները և նրանց ղեկավարները, ովքեր արդարացնում ենք նրանց գործողությունները, պատասխան են տալիս, և տուժածների համար արդարությունը վերականգնվում է»:
Նաև ողջունելով Օրը հռչակելու նախաձեռնությունը՝ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ հակամարտության գոտիներում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեինաբ Բանգուրան գովեստի խոսքեր ասեց բանաձեիր հեղինակների հասցեին, հատկապես Արգենտինային, որը մշակել է տեքստի սևագիր տարբերակը, այն ուշադրության համար, որը դարձվել է միջազգային հանրության կողմից սեռական բռնության այդ աղետին, և նախազգուշացրեց, որ մարտահրավերն այժմ «քաղաքական կամքը» կոնկրետ գործողությունների վերածելն է:
Նա ասաց, որ օրը նաև հնարավորություններ կստեղծի հարգանքի տուրք մատուցելու սեռական բռնության հազարավոր տուժածների. կանանց, աղջիկների, տղամարդկանց և տղաների, ովքեր չնայած ծանր վնաս են կրել, սակայն խիստ վճռականություն են ցուցաբերել և ունեն անսասան քաջություն խոսելու ընդդեմ այս պատուհասի:
Այս ամենամյա ոգեկոչումը կծառայի որպես համեշխարհային կոչ անվտանգության եւ արդարության վերաբերյալ ամբողջ աշխարհի հակամարտության գոտիների տուժածների անունից»,- ասաց նա:
Տիկին Բանգուրան վերջերս է վերադարձել Մերձավոր Արևելքից, որտեղ նա հանդիպել է սեռական բռնության զոհերի ԻԼԻՀ ծայրահեղականների կողմից: ՄԱԿ-ի լրատվական կենտրոնին տված հարցազրույցում նա մռայլ պատմություններ է պատմում դաժանության և երեխաների հարկադիր ամուսնության, ինչպես նաև սեռական ստրկության մասին:
Բանգուրայի այցելության ժամանակ ստացած տեղեկատվությունից և զեկույցներից պարզ դարձավ, որ Իրաքի և Լևանտի Իսլամական Հանրապետությունը հրապարակել է կանոնակարգ՝ սահմանելով գնացուցակ եզդի և քրիստոնյա կանանց և աղջիկների համար, ընդ որում գումարները կախված են տարիքից: Կանանց և աղջիկների սեռական հասանելիության խոսոտւմն ԻԼԻՀ-ը օգտագործվում է քարոզչական նյութերում որպես հավաքագրման ռազմավարության մի մաս, և մոտ 1500 քաղաքացիներ սեռական ստրկության են տրվել:
ՄԱԿ-ի զինված հակամարտություններում երեխաների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զարուգուին բարձր գնահատեց Միջազգային օրվա սահմանումը՝ անվանելով այն «հաղթանակ բոլոր այն տուժածների համար, ովքեր շատ հաճախ լուռ են մնում»:
«Սա մեր բոլորի օրն է», – հաստատեց նա: «Այս բանաձևը բոլոր անդամ պետությունների ներգրավվածության վկայությունն է հակամարտության գոտիներում սեռական բռնության դեմ պայքարի գործին»:
Հիշեցնենք, որ 2008 թ. hունիսի 19-ին ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 1820 բանաձևը, որը ճանաչեց սեռական բռնությունը որպես պատերազմի մարտավարություն և սպառնալիք համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությունը: Բանաձեւը հաստատում է նաեւ, որ բռնաբարությունը և սեռական բռնության այլ ձևերը համարվում են հանցագործություն ընդդեմ մարդկության և/կամ ցեղասպանության դրսևորում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Դիտումների քանակը` 4285