Միջազգային դիտորդները կանանց մասնակցության մասին

Թեպետ մայիսի 6-ին  կայացած խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդները կանանց մասնակցության առումով որոշակի վերլուծություն չեն կատարել, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկիրինսկան ի պատասխան WomenNet.am – ի  հարցի ասաց, որ դրական են գնահատում կանանց ներկայացվածությունը կուսացությունների նախընտրական ցուցակներում:

«Հատկանշական է, որ Ընտրական նոր օրենսգրքում  քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության համար նոր ծավալի քվոտաներ  էին  նախատեսվել: Նկատելի եւ ողջունելի է քվոտայի դերակատարումն ու կիրառումը, սակայն այս առումով կա մտավախություն: Կանայք, ովքեր ընդգրկվում են կուսակցությունների ցուցակներում  ընտրվելուց հետո ինքնաբացարկ  են հայտարարում: Այս պարագայում քվոտայի նշանակության իմաստը կորում է», – ասաց Շեկիրինսկան            հույս հայտնելով, որ այս անգամ կին պատգամավորներն իրենց բաժին հասած մանդատներից  չեն հրաժարվի:

 

Բանախոսը նաեւ նկատեց, որ  տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների 32 տոկոսը  իսկ անդամների 44% տոկոսը կանայք են եղել:

 

« Սա նշանակում է, որ գենդերային   քվոտան ընտրությունների կազմակերպման հարցում պահպանված է եղել: Կանանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները նույնպես շատ ակտիվ են եղել ընտրատեղամասերում, տեղական դիտորդների մի ստվար զանգվածը կանայք էին, ինչը ողջունելի է», – եզրափակեց   Շեկիրինսկան:

 

Հ. Հ.

Դիտումների քանակը` 3445

Գլխավոր էջ