Միշել Բաչելետը կրկին դարձավ Չիլիի նախագահ
Միշել Բաչելետը հաղթել է Չիլիի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում: Ընտրությունների Նախնական արդյունքներով՝ Բաչելետը հավաքել է ընտրողների ձայների 62.26%-ը, այն դեպքում, երբ նրա մրցակից Էվելին Մատեիին աջակցել է ընտրողների 37.73%-ը։ Մատեին արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել հաղթողին։ Նշենք, որ Չիլիի պատմության մեջ առաջին անգամ է, որ նախագահի պաշտոնի համար երկու կին էին մրցակցության մեջ մտել: Ընդհանուր առմամբ, սա հազվագյուտ դեպք է ոչ միայն Չիլիի համար:
Ընտրությունների առաջին փուլը կայացել էր նոյեմբերի 17-ին։ Այդ ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել ընտրողների ձայների ավելի քան կեսը։
Բաչելետը, ով 2006-ին դարձավ Չիլիի առաջին կին նախագահը,պաշտոնավարեց 4 տարի, սակայն իր թեկնածությունը չառաջադրեց 2010-ին, քանի որ Սահմանադրությունն արգելում էր նախագահի պաշտոնը վարել 2 ժամկետ անընդմեջ
Մինչ վերջերս Բաչելետը ՄԱԿի Գլխավոր քարտուղարի առաջադրմամբ գլխավորում էր ՄԱԿ- կանայք ստորաբաժանումը: Այս տարի նա հեռացավ ՄԱԿ-ի այդ պաշտոնից` Չիլիի նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու նպատակով:
Նախագահի պարտականությունները Բաչելետը կստանձնի 2014թ. մարտին։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Միշել Բաչելետը Չիլիում գալիք նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից է
Միշել Բաչելետը հեռանում է «ՄԱԿ-Կանայք» գործակալության ղեկավարի պաշտոնից
Мишель Бачелет: “Я женщина, разведённая, социалист и агностик —- все грехи вместе”.
Դիտումների քանակը` 4273