Միացե’ք ստորագրահավաքին, միացե’ք հիմա
Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ն օնլայն ստորագրահավաք է կազմակերպել, առաջարկելով միանալ “Վերջ գենդերային հիմքով բռնությանը հեռուստասերիալներում” պահանջին:
Ներկայումս հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը մեծամասամբ ողողված է կանանց նկատմամբ բռնության ընգծված դրսևորումներ պարունակող սերիալներով:
Եթե կարծում եք, որ ժամանակն է եկել վերջ տալու հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության տեսարաններին, սեքսիստական արտահայտություններին, խտրական վերաբերմունքին, կանանց մշտական լացին ու ընկճվածությանը, ապա միացեք մեզ՝ստորագրելով ներքոհիշյալի տակ.
ԵՍ ԴԵՄ ԵՄ, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան եթերով:
Դուք կարող եք ստորագրել այս պահանջի տակ այստեղ.
https://www.change.org/
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում .
«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո
«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…
Հասարակությունը ընդդեմ «Դժվար ապրուստ»-ի
Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում
«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»
Դիտումների քանակը` 5070