Միակ հուշարձանը՝ պատերազմին մասնակցած կանանց պատվին

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած կանանց պատվին   հուշարձանը  գտնվում է    Լոնդոնի կենտրոնում,  բրիտանական պարլամենտի շենքից  դեպի   Տրաֆարգալյան հրապարակ տանող  Ուայթհոլ փոխոցում :  Երեւի թե միակ հուշարձանն է , որ անդրադառնում է պատերազմի ժամանակ կանանց  հավաքական սխրանքին՝ մարտի դաշտում եւ թիկունքում:  

 

Հուշարձանը նվիրված  է բոլոր այն  բրիտանական կանանց, ովքեր  Երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝  անձնվեր աշխատելով  թիկունքում եւ  կռվելով զինված ուժերում, իրենց լուման են ներդրել  ֆաշիզմի  դեմ պայքարում:   Պատերազմի ընթացքում Բրիտանիայի  զինված ուժերում ծառայում էին  շուրջ   640 հազար կանայք:   Ընդհանուր առմամբ, պատերազմը կտրուկ փոխել է 7 մլն բրիտանացի կանանց  կյանքը,  ովքեր աշխատում էին  թիկունքում փոխարինելով ռազմի դաշտ մեկնած տղամարդկանց:

 

Հուշարձանի հեղինակը  քանադակագործ Ջոն Միլլզն է:  Սեւ սալաքարի վրա չկան կանանց պատկերներ,  միայն  այն համազգեստներն են, որոնք խորհրդանշում են կանանց կողմից պատերազմի ժամանակ կատարված աշխատանքը, լինի դա ռազմի դաշտում թե թիկունքում… Գրառումն, ի դեպ, արված է այն  տառատեսակով, որը օգտագործվել է պատերազմական տարիների  սննդաքարտերի  վրա…

 

Հուշարձանի գաղափարն  առաջարկվել է 1997 թ. մայոր Դավիթ Ռոբերտսոնի կողմից: Նրան մեծապես աջակցել է     Ներկայացուցիչների պալատի խոսնակ բարոնուհի Բետտի Բուտրոյդը , ով  հանգանակություն էր կազմակերպել  այս գաղափարն իրագործելու նպատակով, մասնավորապես  «Ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստատեսային շոուի միջոցով;   Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը  1 մլն ֆունտ է տրամադրել  նախագծին, մնացածը հավաքվել է տարբեր աղբյուրներից; Հուշարձանը  բացվել էր  2005 թ. հուլիսին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանայք ծառայում էին համարյա բոլոր մասնակից  երկրների բանակներում.  Ամերիակայում  ՝ 450-500 հազար, Գերմանիայում՝ 500 հազար , Բրիտանիայում, Լեհաստանում, Ճապոնիայում …  ամենուր։ Կանանյք աշխատել են նաեւ թիկունքում՝ ապահովելով պատերազմի մասնակից բոլոր երկրների արդյունաբերության բնականոն աշխատանքը:

 

Խորհրդային բանակում մարտնչում էին շուրջ 1 միլիոն կանայք, այդ թվում` 10 հազար հայուհի ներ։

 

Արցախյան պատերազմին մասնակցել են շուրջ 600 կանայք, որոնցից 18-ը զոհվել են մարտի դաշտում,  87-ը՝ դարձել հաշմանդամ։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»

«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…

Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Դիտումների քանակը` 4078

Գլխավոր էջ