«Մեր  հայրենիքը Յաղդանն է». ինչպես է հունաբնակ գյուղը  դիմակայում  միգրացիային

Լոռու մարզի  Յաղդան համայնքը   հայտնի է որպես հունաբնակ: Այստեղ հույները հաստատվել են դեռ 18-րդ դարում, երբ Արևմտյան Հայաստանից տեղափոխված հույների մի մասը Ախթալայում մնալու  փոխարեն նախընտրել է Յաղդանը:  Այսօր  Յաղդանը փորձում է դիմակայել միգրացիային…

 

Բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ջանջուղազյանը  պատմում  է՝  ժամանակին գյուղն ունեցել է  1000-ից ավելի հույն բնակիչ։ Այսօր գյուղի մոտ 250 բնակիչների 10 տոկոսն են հույները։ «1812 թ ապրել ու գործել այս բնակավայում,20 տարի ապրելով երբեք տարբերություն չեմ զգացել հայի թե հույնի հետ  է շփվում:  Ազգությամբ հայ ղեկավարն ասում է՝ բնակավայրում հայերն ու հույներն իրարից  չեն տարբերվում, միշտ  ջերմ ու հարազատի նման են ապրել, իսկ  խառնամուսնություններն այստեղ օրինաչափ են։

Գորգիադիս Գորգիոսը ծնվել ու ապրել է Յաղդանում։ Կինը հայ է, ունի երկու որդի:  Երբ 1992 թ-ին բոլորը Յաղդանից Հունաստան էին գնում՝ Գորգիոսը նրանցից էր: Սակայն 26 տարի ապրելով  Հունաստանում ՝ 2017 թ-ին վերադարձավ   ծննդավայր հայրենիքը: Որդիները   որոշել են՝ այլևս Հայաստանից  չեն գնալու:

 

 «Որտեղ մենք չկանք,  այնտեղ ավելի լավ է,բայց դա ճիշտ չէ,  որտեղ գործ կա, այնտեղ լավ  է»,֊ – ասում է զրուցակիցս: Գորգիոսի  մայրը 80 տարեկան է, սակայն, տարիքը նրան չի խանգարում, որ զբաղվի հողագործությամբ:  Հարցնում եմ թե ի՚նչն  է նրան կապում այս գյուղում:  Զարմանում է հարցիցս ու ձեռքերը վեր  պարզելով ասում․«Որտեղ 10-ը մատը աշխատում է, ապրուստը էնտեղ է որ կա»։

Գյուղապետի ուղեկցությամբ շրջում  ենք գյուղում ու հյուրընկալվում հույն ամուսնիներին: Նրանց  որդիները ապրում են Հունաստանում, այնտեղ տեղափոխվելու երեխաների   հորդորն անտեսում են: Ասում  են,  որ իրենց  հայրենիքը Յաղդանն է:

 

Տան տիկինը որ  70 անց կին է պատմում է,որ երկու անգամ գնացել է Հունաստան ,չվերդառնալու ակնկալիքով,բայց կրկին վերադարձել է ,քանի որ իր հայրենիքը Հայաստանն է:

 

Շրջայցի ժամանակ նկատեցինք նաև դատարկ տներ: Ասում են՝ դրանցից շատերը դատարկվել են տարիներ առաջ, երբ հույները հեռացել են Հունաստան, մյուսներն էլ արտագաղթած հայերի տներն են: Վարչական ղեկավարը շեշտում է՝ իր պաշտոնավարումից՝  2014 թ-ից հետո 23 ընտանիք Հայաստանի տարբեր վայրերից  բնակվեցին Յաղդանում:

 

Իսկ այդ անբնակ տներում  ամռան ընթացքում բնակվում են հարևան գյուղերից եկած մարդիկ, տեղացիներիհետ միասին Յաղդանում զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ՝ օրական 4000 դրամ վճարով:

Յաղդանում մանկապարտեզ չկա, երեխաներն ազատ ժամանակն անցկացնում են գյուղապետարանի մոտ միքանի տարի առաջ կառուցված խաղահրապարակում: Գործում է 9-ամյա դպրոց: Այստեղ սովորում է 34 աշակերտ ու հիմնականում երկկոմպլեկտ  դասարաններ են:  Կրթությունը երեխաները ստանում են հայերեն, բայց  ցանկացողների համար հարևան համայնքից հրավիրված ուսուցիչը  հունարենի արտաժամյապարապմունքներ է անցկացնում:

Չնայած հայերի գերակշռությանը՝ գյուղում շարունակում են պահպանել դարերից եկող ավանդույթը։ Հունական Զատիկն այստեղ ամեն տարի նշում են ողջ գյուղով: Տարիներ են անցել, այլեւս ոչ ոք չի էլ հիշում, որ ժամանակին Յաղդանի անունն ինչպես էին ցանկանում փոխել, դա այլեւս չի էլ քննարկվում:

 

«Հույները դրել են, որպես Յուղի մեծ կաթսա. Եթե նայում ենք ամբողջը սարերով շրջապատված է, եւ ժամանակին այստեղ մեծ քանակությամբ յուղ են արտադրել: Ճիշտն ասած մեզ 2 անգամ առաջարկ արեցին փոխել անունը, բայց համաձայնության չեկանք»,- ասում է գյուղի հայ ղեկավարը:

 

Յուղի հետք այսօր գյուղում չկա, փոխարենը մեզ հյուրընկալած ընտանիքը ճանապարհում է հունական հայտնի  ասացվածքով. «Չգովաբանես տունդ, այն գլխիդ կփլվի»:

 

Արմինե Գևորգյան

 

Հ.Գ. Նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության  հիմնադրամի կողմից  կազմակերպված Լոռու մարզի համայնքներում  լրագրողական շրջայցի արյունքում:  

 

 

 

Դիտումների քանակը` 1715

Գլխավոր էջ