Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

Հայաստանում բնակվում է 776.5 հազար 0-19 տարեկան երեխա, նրանցից 364.5 հազարը կամ 47%-ը աղջիկ են:

 

Մեր երեխաների, այդ թվում` աղջիկների, 37,3%-ն ապրում է աղքատության մեջ, նրանցից 3,3%-ը ծայրահեղ աղքատ է: Բազմանդամ ընտանիքներում ապրող երեխաներից աղքատ է յուրաքանչյուր երկրորդը (47,5%):

 

Հայաստանում աղջիկ երեխա ցանկացող մեկ ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք:

 

Թեպետ ծնվելուց հետո աղջիկ երեխաների նկատմամբ հայ ընտանիքները ցուցաբերում են նույն խնամքն ու հոգատարությունը, ինչ տղա երեխաների նկատմամբ, Հայաստանում ամեն տարի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1500 աղջիկ երեխա, և եթե այդ դինամիկան պահպանվի, ապա մասնագետների կանխատեսումներով` մինչև 2060 թվականը մենք կկորցնենք 93.000 աղջիկ կամ ապագա մայր:

 

Մեր երկրում աղջիկները արդեն մոտ 45.000-ով պակաս են տղաներից (0-19 տարեկան), և այդ միտումը շարունակվում է:

 

2014-ին Հայաստանում ծնվել են 20.287 աղջիկ և 22.869 տղա, այսինքն` 100 աղջկան բաժին է ընկել մոտ 114 տղա, մինչդեռ բնական համամասնությունը պետք է լիներ 100 աղջկան` 102-106 տղա:

 

2014-ին Հայաստանում որդեգրված 0-18 տարեկանների 47,8 տոկոսն աղջիկներ են, նրանց կեսից ավելին 1-6 տարեկան են:

 

Պետական և ոչ պետական մանկատներում գտնվող երեխաների 47,5 տոկոսը 0-18 տարեկան աղջիկներ են:

 

2014-ին Հայաստանում 16-19 տարեկան աղջիկների 5,4 տոկոսն ամուսնացած էր, 0,1 տոկոսը` բաժանված:

 

15-19 տարեկան 1000 կնոջից հղիության արհեստական ընդհատման դիմել է 5,2 կին, որը կազմում է 0,5 տոկոս:

 

2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` հաշմանդամություն ունեցող երեխաների 31,4 տոկոսն աղջիկներ են:

 

Մեր աղջիկները դպրոցում ավելի լավ առաջադիմություն են ցուցաբերում, քան տղաները:

 

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում սովորողների 65,2 տոկոսը աղջիկներ են:

 

Հայաստանում գրադարանների ընթերցողների 64,7 տոկոսը մինչև 15 տարեկան աղջիկներն են:

 

Հայաստանում 2014-ին նորածին աղջիկներին ամենաշատ կոչել են Նարե (866), Մարի (700), Միլենա (683), Մանե (675):

 

Մեր աղջիկները մեծանալուց հետո`

 

–         ստանում են կրթություն (Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց մոտ 60 տոկոսը կանայք են),

–         ամուսնանում են միջինը 26,8 տարեկանում, իսկ գյուղերում` 25,5 տարեկանում,

–         ունենում են միջինը 1-2 երեխա (երկու կնոջը բաժին է ընկնում երեք երեխա) տղամարդկանց 32,6 տոկոսը և կանանց 24,6 տոկոսը,

–         միայնակ գլխավորում են ընտանիքների մեկ երրորդը,

–         ստանում են տղամարդկանց աշխատավարձի մոտ 65,6%-ը և վաստակում տղամարդկանց միջին ամսական զուտ եկամտի 60%-ը,

–         երկրի կառավարման ոլորտում զբաղեցնում են բարձրագույն ղեկավար պաշտոնների 10 տոկոսից ոչ ավելին,

–         ապրում են միջինը մինչև 78 տարեկան` 6 տարով ավելի, քան տղամարդիկ:

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների

Պատրաստեց՝ Հ. Կարապետյանը

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի 

Դիտումների քանակը` 3548

Գլխավոր էջ