Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին

Մեծ Բրիատնիայի թագուհի Եղիսաբեթ 2րդ-ը  «Ասպետական  տիկնոջ» տիտղոս է շնորհել  դերասանուհի Անջելինա Ջոլիին: Այդ կոչումը  հավասարաոր է տղամարդկանց շնորհվող ասպետի տիտղոսին: Այս մասին հաղորդել է Associated Press-ին:

 

Հոլիվուդյան դերասանուհին պարգևը ստացել է պատերազմական գոտիներում սեռական բռնությունների դեմ արշավին ակտիվ մասնակցության համար: Հունիսի 13-ին` Լոնդոնում անց է կացվել միջազգային կոնֆերանս` նվիրված այդ խնդրին, որը  համանախգահում էին  Անջելինա Ջոլին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ միասին:

 

«Ինձ համար մեծ նշանակություն ունի ստանալ պարգև` հումանիտար գործունեության   հետ  կապված, ինչին էլ մտադիր եմ նվիրել կյանքս»,-հայտարարել է դերասանուհին:

 

Հիշեցնենք, որ  Լոնդոնում տեղի ունեցած   գագաթաժողովը   եզրափակեց  երկամյա արշավը ընդդեմ  հակամարտություններում  բռնաբարությունները    իբրև պատերազմելու մեթոդ կիրառելուն:  Պատերազմների ժամանակ սեռական  բռնություններին վերջ դնելու պահանջագրի տակ ստորագրել է 141 երկիր:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում

 

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

 

«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր

 

 

Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում

 

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

 

Լեսկոն նրա անունը չէր…

Դիտումների քանակը` 5295

Գլխավոր էջ