Մեծամասնականով պայքարելու են 12-ը / լրացված:
Հանրապետության թվով 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել է 155 թեկնածու, որոնցից 12-ը կին են: Հիշեցնենք, որ առաջադրման ժամանակ թեկնածուների թիվը 180-ն էր եղել: Մինչ վերջնական գրանցման պահը նրանց շարքերը զգալիորեն նոսրացան, բայց ոչ կանանց հաշվին: Կանանցից ոչ մեկը իր թեկնածությունը չհանեց: Անհանգստացնող է միայն այն փաստը, որ երեք ընտրատարածքներում առաջադրվել են երկուական կին, ու պետք չէ քաղտեխնոլոգ լինել՝ հասկանալու համար՝ նրանք ակնհայտորեն խանգարելու են միմյանց։
Թիվ 1-ում ինքնառաջադրվել է լրագրող Գայանե Առուստամյանը,
Թիվ 4 ընտրատարածքում 6 թեկնածուից երկուսը կին են` “Ժառանգությունից” Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Թիվ 12-ում առաջադրվել է 6 թեկնածու. այստեղ էլ “Ժառանգության” ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ պայքարելու է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
թիվ 11–ում՝ ընտրապայքարի մեջ կմտնի ՕԵԿ-ից ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը,
թիվ 13-ում առաջադրվել է անկուսակցական Վիոլետա Պետրոսյանը,
թիվ 17-ում ՀՀԿ-ի առաջադրմամբ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը,
թիվ 32-ում` անկուսակցական Օֆելյա Վահանյանը,
թիվ 38-ում Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսկենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը:
Թիվ 40-ում էլ “Ինտերնեյշնլ Մասիս տաբակ” ՍՊԸ բանվորուհի, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը իր ղեկավարի` նույն ընկերության գործադիր տնօրեն Մարինե Մարաբյանի դեմ է դուրս եկել: Մարաբյանը ՀՀԿ-ի առաջադրմամբ է: Այս ընտրատարածքում բացի կանանցից, 2 թեկնածու եւս կան:
Հաջողություն ու հաստատակամություն ենք մաղթում բոլորին:
P.S. Ապրիլի 14-ի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի մի շարք թեկնածուների գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Դրանց թվում էր նաեւ Սուսաննա Աբրահամյանը՝ թիվ 40 ընտրատարածքից, որտեղ, ինչպես նշվել էր երկու կին էր առաջադրվել:
Այսպիսով, մեծամասնականով ընտրապայքարը 11 կին է շարունակում:
Դիտումների քանակը` 3322