Մարտի 8-ը՝ պատմությունն ու ներկան / վիդեո
Մարտի 8-ի՝ որպես կանանց միջազգային օրվա պատմությունը սկիզբ է առնում «դատարկ կաթսաների երթից», որը 1857 թվականի մարտի 8-ին կազմակերպել էին նյու յորքյան տեքստիլ բանվորուհիները: Նրանք պահանջում էին բարձրացնել աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները և կանանց համար հավասար իրավունքներ:
1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում Կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կոչով կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով: 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց տոն:
1910թ. օգոստոսի 27-ին Կոպենհագենում կայացած Կանանց երկրորդ միջազգային սոցիալիստական կոնֆերանսին Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը հայտարարել կանանց միջազգային օր:
ՄԱԿ-ի օրացույցում այն պաշտոնապես ամրագրվեց որպես Կանանց միջազգային օր 1975 –ից: 1977 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պետություններին առաջարկեց, իրենց ավանդություններին ու սովորույթներին համապատասխան, այդ տարվա ցանկացած օր հայտարարել Կանանց իրավունքների պայքարի և ՄԱԿ-ի միջազգային խաղաղության օր: Դրանից հետո Կանանց իրավունքների պայքարի և ՄԱԿ-ի միջազգային խաղաղության օրվան նվիրված միջոցառումները վերագրվեցին մարտի 8-ին:
Տեսահոլովակը՝ CivilNetTV
Դիտումների քանակը` 4729