Մարինե Մարաբյանը՝ հայրենական արտադրության շահերի պաշտպանն է:

«Առավոտ»-ը ներկայացնելով թիվ 40 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանին գրում է, որ չնայած նա  անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:

 

Նշենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր է եղել Միքայել Վարդանյանն, որը տավուշցիների հավաստմամբ   անցած 5 տարիներին համայնքներում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, եւ կարող էր հեշտությամբ վերընտրվել: Սակայն նա որոշեց սատարել Մարինե Մարաբյանին, որին ընտրողները ծանոթ չեն:

 

Մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միքայել Վարդանյանն այդ կապակցությամբ ասել է, որ Մարինե Մարաբյանը, ինչպես եւ ինքը, ներկայացնում է «Գրանդ հոլդինգը», որի հասույթից էլ Տավուշի մարզում բարեգործական ծրագրեր են իրականացվում, որ ինքը նախընտրական արշավի ժամանակ կանգնելու է Մարինե Մարաբյանի կողքին:

 

Մարինե Մարաբյանն, ներկայացնելով իր նպատակները, ասում է,  որ  ԱԺ -ում  իր առաջնահերթ  խնդիրը լինելու է   հայրենական արտադրության եւ  գյուղացիության շահերի պաշտպանությունը, որ ինքը  խորհրդարանում հանդես է գալու  այն օրենքների եւ օրենքների նախագծերի  դեմ, որոնք ներմուծողների համար Հայաստանը վերածում են սպառման շուկայի, այդ կերպ կրճատում տեղական աշխատատեղերը:

 

 

http://www.aravot.am/2012/03/23/51767/

Դիտումների քանակը` 8418

Գլխավոր էջ