Մասնակցե՛ք Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին
«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, հրավիրում է «Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնին», որը կկայանա 2015 թ-ին սեպտեմբերի 26-ին Երևանի Անգլիական այգում ժամը 11.00 – 17.00-ը:
Ընդհանուր առմամբ 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ներկայացնելու են իրենց բերքը, ձեռագործ աշխատանքները, ավանդական տնական ուտելիքները, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքները:
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին մասնակցում են նաև մի շարք սիրիահայ կանայք, ովքեր կարողացել են իրականացնել իրենց ցանկությունը՝ հայրենիքում սկսել քաղցրեղենի արտադրություն:
Փառատոնը կուղեկցվի ժողովրդական երաժշտությամբ ու պարով: Ժյուրին կընտրի լավագույն տաղավարները: Հատուկ մրցանակներ են նախատեսված «Լավագույն սեղան», «Լավագույն կին ֆերմեր» եւ այլ անվանակարգերում: Կկազմակերպվի նաեւ խաղարկություն արժեքավոր նվերներով` մարզասրահի այցելություն, դեմքի մաշկի խնամքի ծառայություններ, հյուրանոցի կացություն, ընթրիք ռեստորանում եւ այլն:
Փառատոնի ընթացքում կլինի նաեւ երեխաների համար նախատեսված ծրագիր` Լոլիկ եւ Բոլիկ ծաղրածուների, Բումբումիկի մուլտհերոսների, Գավառի Խամաճիկների թատրոնի մասնակցությամբ:
Դիտումների քանակը` 3865