Մայդանում այլևս չեն կարողանում հաշվել զոհերի թիվը…

 

Այսօր Մայդանում նույնիսկ  չեն կարողանում հաշվել զոհերի թիվը, ու  ոչ  ոք չի կարող ասել,  ինչու են բարիկադների երկու կողմում շարունակում  զոհվել մարդիկ…

 

«Ես ուկրաինացի եմ» –  ուկրաինացի աղջկա այս պարզ մեսիջը տարածվել է  տարբեր երկրների  լրատվական կայքերով եւ սոցիալական ցանցերով… Տեսագրության մեջ նա  փորձում է բացատրել հանուն ինչի  են մարդիկ կանգնած Մայդանում…  Նա միայն մի բան ի զորու չէ բացատրել՝ ինչու արդարաության ու ազատության  պարզ պահանջը վերածվեց դաժան արյունահեղության… Միթե  հնարավոր չէր այլ կերպ  հանգուցալուծել   իշխանության եւ ժողովրդի դիմակայությունը … Հայտնի խոսք կա ՝ նրանք, ովքեր անհնար են դարձնում  խաղաղ փոփոխությունը ,  անխուսափելի են դարձնում բռնի հեղափոխումը…

 

 

Ըստ վերջին հաղորդագրությունների  «Ուդառ»  կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել  է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է արտահերթ ընտրություններ հայտարարի, որպեսզի դադարեցնի երկրում արյունահեղությունը…

 

Նա նաև միասնության կոչ է արել  ուկրաինացիներին. «Միավորվեք սեփական կյանքը, առողջությունը և սեփականությունը փրկելու համար: Հարևանների և ընկերների հետ ձեր փողոցներում անօրինություններ թույլ մի տվեք: Մենք պարտավոր ենք դադարեցնել արյունահեղությունը»…

 

 

Դիտումների քանակը` 2596

Գլխավոր էջ