ՄԱԿ-ում սկանդալ է. խաղաղապահները սեռական ծառայությունների էին դրդել կանանց ու աղջիկներին
Լրագրողների ձեռքերում է հայտնվել դեռևս չհրապարակված մի զեկույց, որում ասվում է, որ ՄԱԿ-ի խաղապահները պարբերաբար ապրանքներ են փոխանակել սեռական ծառայությունների դիմաց նրանց հետ, ում նրանք պետք է օգնեին:
Հարյուրավոր կանայք Լիբերիայում, Կոնգոյում, Հարավային Սուդանում և Հաիթիում, ծայրահեղ աղքատության մեջ լինելով, սեռական ծառայություններ են մատուցել զինվորներին և սպաներին: Փոխարենը, նրանք ստացել են փող, հագուստ, զարդեր և բջջային հեռախոսներ: 2008-2013 թթ. ընթացքում գրանցվել են շուրջ 480 սեռական իրավախախտումներ: Ընդ որում նման խախտումների մեկ երրորդը կատարվել է անչափահասների նկատմամբ:
Հաղորդվում է, որ այն դեպքերում, երբ խաղաղապահները հրաժարվել են վճարել, որոշ կանայք վերցրել են նրանց կրծքանշանները և սպառնացել հայտարարել նրանց պահվածքի մասին սոցցանցերում: Միավորված ազգերի կազմակերպությունում էլ են անհանգստացած «երկնագույն սաղավարտների» նման պահվածքով:
Անցյալ տարի սեռական մեղադրանքներով դատարանում է հայտնվել 51 խաղաղապահ:
Այս պահին աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահական առաքելություն ե իրականացնում 125 հազար « երկնագույն սաղավարտների» ներկայացուցիչներ:
Աղբյուրը. BBC.ru
Դիտումների քանակը` 3066