ՄԱԿ. Հայաստանի հաջողություններն ու բացթողումները մարդու իրավունքների բնագավառում

 Կանանց ու տղամարդկանց հավավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասինՀՀ  օրենքն   ամենահիշատակվող հաջողությունների թվում է

 

Հունվարի 22-ին  Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խումբը  քննարկել է Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբեյալ: Զեկույցը ներկայացվում է 4,5 տարի պարբերականությամբ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի առաջին դիտարկումն իրականացվել է 2010-ին.:

 

Օնլայն ռեժիմով հեռարձակվող քննարկմանը  հետևում էին  Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում հավաքված  պետական և միջազգային կառույցների, տեղական հասարակական կազմակերպությունների,  Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանությունների  ներկայացուցիչները:

 

Ինչպես հայտնում է? ՀՀ  Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունը  Հաայաստանի զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավար  արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց զեկույցը    , մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները»:

 

Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաև անդրադարձել է ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին:

 

Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի շրջանակներում ելույթ են ունեցել 71 երկրների ներկայացուցիչներ: Հատկանշական է , որ որպես հաջողություն գրեթե բոլորը հիշատակում էին  2013-ին  ընդունված “ Կանանց ու տղամարդկանց հավավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ  օրենքի    կարևորությունը: Առավել հիշատակվող թեմաների շարքում էր նաև ընտանեկան բռնության խնդիրը`  համապատասխան օրենքի բացակայության շեշտադրմամբ:

 

Աշխատանքային խմբի անդամներին հետաքրքրում էր նաև թե  Հայաստանը ինչպես է  պայքարում կանանց նկատմամբ  խտրականության եւ գենդերային  կարծրատիպերի դեմ: Շոշափվեցին նաև խտրականության այլ դրսևորումները, այդ թվում  սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության խնդիրը: Խմբի անդամներին  հետաքրքրում էին  նաև հատուկ դպրոցներում  երեխաների իրավունքների խախտման դեպքերը, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները: Խոսք գնաց նաև հասարակության  վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ բարձրացնելու մասին և այլ իրավունքների մասին:

 

 

Քննարկումն ամբողջությամբ  կարող եք դիտել այստեղ :

 

 

Ըստ ընթացակարգի, զեկույցի քննարկմանը կհաջորդի երկրների կողմից ներկայացված առաջարկությունների ընդունումը: Նախատեսվում է, որ ՀՊԴ աշխատանքային խումբը Հայաստանի վերաբերյալ առաջարկությունները կընդունի հունվարի 27-ի ժամը 17.00-ին:

 

 

Դիտումների քանակը` 3296

Գլխավոր էջ