ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Հայաստանում բողոքի ցույցերի մասին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանինանդարադարձել է բողոքի ցույցերին Հայաստանում:
« Մենք մտահոգված ենք Երևանում հունիսի 23-ին բողոքի ցույցերի ժամանակ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ցուցարարների՝ այդ թվում և լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու մասին ստացվող հավաստի հաղորդագրություններով։ Կոչ ենք անում իշխանություններին շտապ և մանրազնին հետաքննել այս դեպքերը։ Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին՝ ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը և Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները։ Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որն արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։ Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»« – ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի անունից տարածված հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի գրասենյակը Հայաստանում
Դիտումների քանակը` 3492