Մադլեն Օլբրայթ. «Դժոխքում տեղ կգտնվի այն կանանց համար, ովքեր չեն քվեարկի Հիլարի Քլինթոնի օգտին»

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը համերաշխության կոչ է արել կանանց, նկատելով, որ  դժոխքում հատուկ տեղ կա  այն կանանց համար, ովքեր չեն օգնում միմյանց։ 

 

Հիշեցնենք, որ Մադլեն Օլբրայթը պետքարտուղարի պաշտոնն է զբաղեցրել 1997-2001թ.թ. Նա Պետդեպարտամենտի առաջին կին ղեկավարն է եղել: Այժմ  նա  ակտիվ աջակցում է  Հիլարի Քլինթոնին ՝ համոզմունք հայտնելով, որ  նրա հաղթանակն օրինակ կծառայի այն կանանց համար, ովքեր  հուսահատվել են…

 

« Մենք կարող ենք պատմել մեր պատմությունն այն մասին, թե որքան դժվար է կնոջը բարձրանալ կարիերայի   աստիճաններով. Ձեզանից շատերն են անցել դրանով: Երիտասարդ կանայք մտածում են, որ ամեն ինչ արդեն որոշված է իրենց փոխարեն: Սակայն դա այդպես չէ: Հիլարին միշտ ձեր կողքին է լինելու: Եվ հիշեք, որ դժոխքում տեղ կգտնվի  այն կանանց համար, ովքեր չեն օգնում միմյանց», – ասել է Օլբրայթը  Նյու Հեմփշիրի նահանգի Փլիմութ քաղաքում կայացած նախնական ընտրությունների ժամանակ:  Նրա խոսքը  մեծ ոգեւորությամբ է ընդունվել:

 

 

Նշենք, որ փետրվարի 1-ին սկսվել են Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների նախնական ընտրությունները (փրայմերիզները)՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահի ընտրություններում իրենց թեկնածուներին որոշելու համար: Առաջին նահանգը, որտեղ տեղի ունեցան երկու կուսակցությունների  նախնական ընտրությունները դարձավ  Այովան:: Արդյունքները ոմանց համար սպասելի, իսկ ոմանց համար՝ ցնցող էին: Հանրապետականների շրջանում հաղթանակ տարավ Տեխասի  սենատոր Թեդ Քրուզը, որը հաղթեց մեծահարուստ գործարար եւ սկանդալային համարվող  թեկնածու Դոնալդ Թրամփին: Դեմոկրատների շրջանում հաղթանակ տարավ Հիլարի Քլինթոնը՝ ոգեւորելով իր կողմնակիցներին եւ զայրացնելով երկրորդ տեղը գրաված Վերմոնթի սենատոր Բերնի Սանդերսի կողմնակիցներին:

 

Նահանգների մեծ մասն իրենց փրայմերիզները եւ քոկուսները կանցկացնեն մարտին եւ ապրիլին, մնացածները՝ մայիսին եւ հունիսի սկզբին, ինչից հետո պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին:

 

Հարցումների համաձայն՝ Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների ապագա մասնակիցների թվում առաջատարը միլիարդատեր Դոնալդ Թրամփն Է, նրա գլխավոր մրցակիցը Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզն Է: Դեմոկրատների կուսակցությունից առավել մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն Է, նրա ամենամոտ «հետապնդողը» Վերմոնտի նահանգից սենատոր Բերնի Սանդերսն Է:

 

Դիտումների քանակը` 3334

Գլխավոր էջ