ՄԱԲՀ-ը ահազանգում է. 60 հազար հղի կին Իրաքում վտանգի տակ են
Իրաքի հյուսիսային և արևմտյան մասերում առկա հակամարտությունը սպառնում է գրեթե մեկ քառորդ միլիոն կանանց և աղջիկների կյանքին, այդ թվում 60 հազար հղի կանանց, ովքեր շտապ օգնութւյան կարիք ունեն: Այս մասին ահԶՆԳՈՒՄ են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագետները (UNFPA).
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդանոցներում տեղ չկա, Հիմնադրամի փորձագետները կանխատեսում են առանց բժշկական օգնության ծննդաբերությունների թվի աճ, ինչը կանդրադառնա մայրերի և նորածինների առոսղջության վրա: Բացի այդ հակամարտության պայմաններում կանայք և աղջիկները առավել հաճախ են ենթարկվում բռնության և շահագործման», – նշում է ՄԱԿ-ի մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը.
ՄԱԿ- բնակչության հիմնադրամի գնահատմամբ՝ Իրաքում 200 հազար կանանց և աղջիկներին օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի շուրջ 6,5 մլն. դոլար:
Դիտումների քանակը` 3207