Ճապոնիան կրկնապատկում է կանանց թիվը զինված ուժերում
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրկնապատկել երկրի զինված ուժերում կանանց թիվը։ Այս մասին մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ անձնակազմում կանայք կկազմեն մոտ 12 տոկոս, ընդ որում նրանք այսուհետ կկարողանան ծառայել տանկային, հետախուզական, հետեւակային եւ պարաշյուտա-դեսանտային ստորաբաժանումներում: «Մենք ձգտում ենք գրավիչ ինքնապաշտպանական ուժեր կառուցելուն՝ համապատասխան ներկա դարաշրջանին»,- ընդգծել է նախարարը։
Մինչ այդ Ճապոնիայի զինված ուժերում թույլ են տվել կանանց ընդունել միայն ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներում։Այժմ սահմանափակումները մնում են միայն սուզանավերի ու ռադիոկատիվ նյութերի հետ կապված հատուկ զորքերի համար:
Դիտումների քանակը` 2791