Ճապոնական ընկերությունները սկսել են թույլ տալ աշխատակիցներին իրենց երեխաներին բերել գրասենյակ
Որոշ Ճապոնական ընկերությունները սկսել են թույլ տալ աշխատակիցներին բերել իրենց երեխաներին գրասենյակ կամ աշխատել տնից, – հայտնում է Kyodo – ն: Այսպիսով, ընկերությունների ղեկավարությունը ցանկանում է լուծել աշխատուժի պակասի խնդիրը, ինչպես նաեւ արձագանքել աշխատանքային շուկայում կանանց թվի ավելացման պահանջին:
Ավելի ընտանիքամետ աշխատանքային պայամաններ ստեղծելու նպատակով որոշ ընկերություններ փնտրում են եղանակներ “ակտիվացնելու» նախկին աշխատակիցներին, ովքեր լքել են աշխատանքը երեխայի ծննդյան առիթով կամ երեխայի մասին հոգ տանելու պատճառով:
Որպես օրինակ գործակալությունը ներկայացնում է Sow Experience Inc առաջատար ընկերությունը, որտեղ աշխատակիցներից մեկը գալիս է գրասենյակ, երեք տարեկան որդու հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալներով ընտանեկան պատճաով աշխատանքը կորցրած գործազուրկների 100 տոկոսը կանայք են:
Դիտումների քանակը` 4033