Հրավիրում ենք «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությանը
Մարտի 8-ին Երևանում «Կոնգրես» հյուրանոց ում (հասցեն` Երևան, Իտալիայի փող.1) տեղի կունենա արդեն ավանդական դարցած «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությունն ուղեկցվելու է.
- Հերոս կանանց մասին պատմող գրքույկի և տեսանյութի,
- Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի և
- Ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ: (ժ.12.00-13.00)
Միջոցառմանը կհաջորդի հերոս կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդեսը: (ժ.13.00-17.00)
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից ամեն տարի հայտարարվող «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:
Լուսանկարում՝ 2012-ին կազմակերպված ցուցահանդեսը
Դիտումների քանակը` 3671