«Հրաշք կնոջը» նշանակել են կանանց ու աղջիկների իրավունքների ՄԱԿ–ի պատվավոր դեսպան

wonder-woman

Սուպերհերոսուհի Հրաշք կինը (Wonder Woman), որը առաջին անգամ հայտնվել էր DC Comics  հրատարակչության կոմիքսներում 1941 թվականին,  հռչակվել է  ՄԱԿ-ի կողմից որպես  Կանանց իրավունքների պատվավոր դեսպան : Հրաշք կինը այսուհետ Կայուն զարգացման թիվ 5-րդ նապատակի շուրջ մեկնարկող  քարոզարշավի դեմքն է լինելու:  Կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը  նվիրված այս քարոզարշավի   կարգախոսն է ՝ «Միայն մտածեք այն մասին, թե ինչ հրաշքներ կարող ենք գործել»:

 

Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել  հոկտեմբերի 21-ին   ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում՝ ամազոհուների արքայադստեր Դիանայի կերպարը մարմնավորող դերասանուհւների մասնակցությամբ:   Ի դեպ,  2017-ի ամռանը  սպասվում է նաեւ «Հրաշք կին» նոր  ֆիլմի պրեմիերան դերասանուհի Գալ Գադոտի դերակատարմամբ:

 

 

Նշենք նաեւ , որ   ՄԱԿ-ի  ավելի քան 600 աշխատակիցներ կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված դիմում էին  ստորագրել՝ խնդրելով չեղարկել սուպերհերոսուհի Հրաշք կնոջը ՄԱԿ-ի կանանց իրավունքների պատվավոր դեսպան նշանակելու որոշումը:  Այս մասին է գրում   The New York Times–ը:

 

«Մեծ կրծքերով սպիտակամորթ կինը՝ անհասկանալի չափերով եւ ամերիկյան դրոշի մոտիվներով բաց կոստյումով, փին ափ (pin up) ոճի մարմնավորում է։ Եվ նման կերպարն ընտրվել է ՄԱԿ դեսպան նման կարեւոր առաջադրանքի համար»,– ասված է խնդրագրում։

 

Պարբերականը նշում է, որ Հրաշք կնոջ թեկնածության  առաջադրումը  համընկել է ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունների հետ։ Այդ պաշտոնին հավակնում էր 7 կին, սակայն այնումենայնիվ  տղամարդ ընտրվեց ։

 

Դիտումների քանակը` 3165

Գլխավոր էջ