Հրաշքով փրկվածը…
Միայնակ մոր, միակ որդին 19 տարեկանում հասցրեց պատերազմի մասնակից դառնալ, ծանր վիրավորվել ու կորցնել գրեթե բոլոր ծառայակից ընկերներին … Արման Ավետիսյանը ապրիլի 1-ի լույս 2ի գիշեր եղել է Ջեբրայիլի դիրքերում, որտեղ տրված էր համար 1, այսինքն դիրքում չպետք է քնած մարդ լիներ, բոլորը պետք ա լինեին զգոն և զգույշ. «Լարվածությունը, համեմատ մյուս օրերւի,էականորեն չէր տարբերվում, բայց հանկարծակի սկսեց գործել նրանց հրետանին ու գործի անցան»,- հիշում է զինվորը:
Միայնակ ու շատ դժվարություններով Արմանին մեծացրած տիկին Քնարիկը կարողացել էր այնպես դաստիարակել որդուն, որ նա պատրաստ եղավ կյանքը վտանգել, բայց ընկած ընկերոջը մենակ չթողնել…
«Նկատեցի, որ դասակիս հրամանատար՝ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, վիավոր է … շտապեցի օգնության / ըստ երևույթին թշնամին , նկատելով Արմանին նռնակ էր նետել հենց այդ ուղղությամբ/,պայթեցի, զգացի որ հետս մի բան կատարվեց, բայց դա այդ պահին կարևոր չէր: Սողեսող, միևնույն ժամանակ զենքը ձեռքներիս, կռիվ տալով շարժվում էինք առաջ, մինչ տղերքը կհասնեին օգնության: Փորձեցի կանգնել, բայց հավասարակշռությունս կորցնելով ընկա: Այնքան մութ էր, որ անգամ չէի նկատել, որ թաթս չկա: Պառկած վիճակում ես ու հրամանատարս, ճիշտ է չնչին, բայց այնուամենայնիվ փորձւմ էինք օգնել տղերքին զենք լիցքավորել, նռնակ հասցնել: Քիչ անց մեքենա եկավ, որ ինձ տեղափոխի .. ցավոք հրամանատրս պետք է մնար, նախ նրա վիրավորումը համեմատած թեթև էր , հետո էլ դիրքում սպա էր անհրաժեշտ,- մեծ վշտով հիշում է Արմանն ու շարունակում, մինչ կհասնեինք մեքենային՝ կրակեցին ոտքիս, այս անգամ վերևի հատվածին… այս անգամ էլ փրկվեցի, բայց սա դեռ վերջը չէր էլի փորձություն կար հաղթահարելու: Հայտնվեցինք հակառակորդի 2 տանկերի միջև.. կրակեցին, բայց կրկին կարողացանք խուսափել մահից: Համոզվեցի, որ հրաշք է կատարվում»:Իսկապես անցնել այդքան փորձությունների միջով և կենդանի մնալ… իրոք հրաշք է: Աստված հաստատ նկատել էր Արմանի կատարած քայլը, այն որ նա վիրավորել էր հանուն ըկերոջ, չէր խնայել իրեն, ու տալիս էր իր արժանի պատասխանը՝ ամեն կերպ փրկելով դահիճի ճիրաններից: « Ծանր ու դաժան էր այն, երբ տեղեկացա, որ մեր դիրքը գրաված է, իսկ տղաներից միայն մեկն է ողջ մնացել: Նույնիսկ հրամանատարս չկար.. փաստորեն ընդամենը մի քանի ժամով կարողացա երկարացնել նրա կյանքը: Դժվար է… դաժան…,-հուզմունքը կոկրդում խեղդելով, արցունքները թաքցնելով ասաց Հերոսն, ու, եզրափակելով զրույցն ասաց,- դիրքեր վերադառնալ էլ չեմ կարող, դեռևս հիմա, բայց տղերքին մաղթում եմ անփորձանք ծառայություն, թող հույսները երբեք չկորցնեն… աղոթեն.. գան հասնեն իրենց հայրենի օջախը»:
Արմանը դեռ մանկուց եղել է ձգտող, հասնող, ընկերասեր, այդ է պատճառը, որ մայրը վստահ էր, տղան նահանջող չէ, հաստատ կպայքարի, ինչպես, որ պայքարել է մարտի դաշտում: «Արմանս ծառայության մեկնեց մեծ սիրով, ուզւոմ էի դիմեի, նամակ գրել նախարարին, որ մոտ տեղ ծառայի ասեց չէ մամ ես մեկ ա պետք ա Ղարաբաղ գնամ.. ու գնաց: Հույսս մեծ էր, որ ինչ բարձր տրամադրությամբ գնաց այդպես էլ հետ կգա, բայց….»,- արցունքն աչքերում պատմում էր հերոսի մայրը: Արմանը դպրոցում լավ է սովորել, ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան, բայց 6 ամիս անց, կիսատ թողնելով ուսումը, մեկնել ծառայության: « Ուզում էր ծառայությունից հետո անպայման շարունակել ուսումը, լավ մասնագետ դառնալ: Ասում էր մամ ջան ամեն ինչ լավ ա լինելու մենք էլ մեր տունը կունենանք, լավ կապրենք, բայց.. տեսնենք ոնց կստացվի»,- ասաց տիկին Քնարիկը: Նրա հետ զրույցը կարճ տևեց, քանի որ մեր զրույցի ժամանակ նկատեցինք, որ նոր վիրավորներ էին բերում, տեսնելով դա, նրա հուզմոունքն ավելի մեծացավ.«Անջատվեցի , էլ չեմ կարող խոսալ.. հիմա էլ ոնց ուզում ես խոսեցնես չի ստացվի: Մենակ մի բան կասեմ, թող խաղաղություն լինի, բոլորը գան հասնեն իրենց ընտանիքներ եւ որ մի մայր արցունք չթափի»:
Հուսանք, Արմանի երազանքներն անկատար չեն մնա, նա իսկապես կունենա հնարավորություն ուսումը շարունակելու եւ լավ մասնագետ դառնալու: Արժանի է նրա պես յուրաքանչյուր Հերոս ապրելու արժանավայել, հերոսավայել կյանքով:
Հ.Գ. Արմանն ու մայրը ապրում են Արարատի մարզում, տիկին Քնարիկի հայրական տանը, որտեղ , փոքրիկ բնակարանում ապրում են նրա ծնողները, եղբայրը, հարսն ու անչափահաս երեխաները: Արման Ավետիսյանին օգնելու նպատակով բացվել է նաեւ հաշվեհամար:
Քնարիկ Ավետիսյան 093 59 05 56, 077 33 90 97
16041036918700 AMD
16041036918702 EUR
16041036918703 RUR
16041036918701 USD
Նինել Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 3017