Հրանուշ Հակոբյանը ճանաչվել է տարվա լավագույն նախարար

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների, լրագրողների և հեռուստաընկերությունների ընտրություն: Նրանք պարգևատրվում են պատվոգրերով և շնորհակալագրերով: Այս մասին  տեղեկացնում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը:

 

2012 թվականին հարցումներին մասնակցել են հասարակական կազմակերպություններ, որոնց ամփոփման արդյունքում մի քանի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների տրվել են պատվոգրեր:

 

Մի շարք հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված հարցումները պարզել են, որ Սիրիահայերի խնդիրների նկատմամբ ցուցաբերած սրտացավ մոտեցման և արդյունավետ աշխատանքի համար «Տարվա Լավագույն Նախարար» է ճանաչվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալական խոսքում նախարար Հակոբյանը մատնանշել է հանգամանքը, որ նմանատիպ պատվոգրերը լրացուցիչ ազդակ են Սփյուռքին, ինչը միանշանակ խթանում է Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, համատեղ նոր ձեռնարկների իրականացմանը:

 

Դիտումների քանակը` 4635

Գլխավոր էջ