Հռոմի պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել
37-ամյա փաստաբան Վիրջինիա Ռաջին, որը ներկայացնում է «Հինգ աստղերի շարժումը», դարձել է Իտալիայի մայրաքաղաքի՝ Հռոմի քաղաքապետը: Տվյալները երկուշաբթի ներկայացրել է Իտալիայի ՆԳՆ-ն, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գորժառույթներն է կատարում:
Հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ կիրակի օրը Հռոմում կայացել է ընտրությունների 2-րդ փուլը, որի արդյունքում Վիրջինիա Ռաջին հավաքել է ձայների 67,2%-ը, իսկ նրա մրցակից, իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Ջակետտին, ում թեկնծությանը սատարում էր անձամբ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենդին , ստացել է ձայների ընդամենը ՝ 32,8%-ը: Ի դեպ, Ռոբերտո Ջակետտին արդեն ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել Վիրջինիա Ռաջիին իր հաղթանակի կապակցությամբ:
Նշենք, որ նույն օրը Իտալիայի մեկ այլ քաղաքում՝ Թուրինում կայացած ընտրությունների նախնական արդյունքներով , նույն «Հինգ աստղերի շարժման» կին թեկնածու Կյառա Ապենդինոն հավաքել է 10% -ով ավելի ձայներ քան իր հակառակորդն իշխող կուսակցությունից: Այնպես, որ , ամենայն հավանականությամբ, Թուրինն էլ կղեկավարվի կնոջ կողմից:
Դիտումների քանակը` 3755