«Հուսով եմ մի օր զինծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ նաև անկախ սեռից»…
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն իրեն շատ կոմֆորտային է զգում, գրում է Panorama.am-ը:
«Քանի որ սպասել եմ այս նախագծին շատ-շատ երկար, հույս ունեմ, որ իմ կենդանության օրոք ականատեսը կլինեմ այն բանի, որ ոչ միայն զինվորական ծառայությունը պարտադիր կլինի անկախ սովորել-չսովորելուց, սոցիալական դիրքից, այլ նաև զինվորական պատրաստությունը, զինապարտությունը, զինծառայությունն այս կամ այն եղանակով պարտադիր է լինելու բոլոր քաղաքացիների համար, անկախ նաև սեռական պատկանելությունից։ Ես համոզված եմ, որ մի օր մենք դրան գալու ենք, քանի որ ֆիզիկական սպառնալիքի ներքո պետականություն կետրող հասարակությունն ու ազգն այլ ճանապարհ, ըստ էության, չունեն։ Եվ միջազգային փորձն ու պատմությունը մեզ դա է ապացուցում»- ասաց պատգամավորը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ։
Սաղաթելյանի խոսքով՝ իր անձնական փորձն այս հարցում և յուրահատուկ է, և որոշ առումով Հայաստանում եզակի։
Նյութն ամբողջությամբ՝ Panorama.am
Դիտումների քանակը` 2430