Հունաստանի առաջին կին նախագահը ստանձնեց պաշտոնը
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում Է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Արարողությունը տեղի է ունեցել մարտի 13-ին երկրի խորհրդարանի հատուկ նիստում:
Սակելարոպուլուն առաջին կինն Է դարձել հունական պետության նախագահի պաշտոնում: Ավանդույթի համաձայն, պետության ղեկավարի երդումն ընդունել Է Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմը՝ Սինոդի անդամների ներկայությամբ: Երդմնատվությունից հետո նոր նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը եւ արքեպիսկոպոսը արձանագրություն են ստորագրել պետության նոր ղեկավարի պաշտոնակալության մասին: Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակված են հիմնականում ներկայացուցչական գործառույթներով, նա օժտված չԷ գործադիր իշխանությամբ: Հիմնական իշխանությունը պատկանում Է վարչապետին: Նախագահը երկիրը ներկայացնում Է միջազգային ասպարեզում, ստորագրում Է պայմանագրերը, նշանակում վարչապետին, ընդունում դիվանագիտական ներկայացուցիչներին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կլինի՞ արդյոք Հայաստանում կին նախագահ. գնահատենք շանսերը
Արցախի նախագահական ընտրություններում առաջին անգամ երկու կին է առաջադրվել
Դիտումների քանակը` 1439