ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է  ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:   Խորհուրդն  հայտարարություն է  ընդունել  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի  վերաբերյալ , ինչպես նաեւ առաջարկել  2014 թվականը հայտարարել «Ընտանիքի տարի»:

 

 

Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և «գենդեր» տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն:

 

 

«1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսևորումներով: Օրենքի ընդունումը և դրա հետագա իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց և տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում:

 

 

Հավատարիմ լինելով ստանձնած պարտավորություններին` հարգել, պաշտպանել և նպաստել կանանց իրավունքների իրականացմանը, ապահովելու կանանց զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև տղամարդկանց հետ իրավական և փաստացի հավասարությունը, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, այդ թվում գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերը:

 

 

Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որևէ առնչություն չունեն հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ: Կանանց խորհուրդը նպատակահարմար է համարում նաև հետագայում ավելի մեծ ուշադրություն արժանացնել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի լուսաբանմանը, համագործակցելով ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Այնուհետև անդրադարձ է կատարվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի շուրջ ծավալվող քննարկումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը:
Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն համայնքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար», «Լավագույն լրագրող` գենեդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» մրցանակաբաշխությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:

 

 

Խորհուրդն առաջարկել է 2014 թվականը հայտարարել «Ընտանիքի տարի»:

 

Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Աղբյուրը՝  ՀՀ  Կառավարության կայք

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Միջազգային կազմակերպությունները միանում են ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի հայտարարությանը

 

Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում

 

«Զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից» – մանրամասներ ՀՀ Վարչապետին կից Կանանց խորհրդի նիստից

 

Սյուժե «Արմքոմեդի»-ի համար

 

«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց

 

Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի

 

«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից

 

Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում

 

Ջեմմա Հասրաթյան. «Եթե այս օրենքը վտանգ ներկայացներ մեր ընտանիքների համար, առաջինը ես դեմ կլինեի դրան»

 

Գենդերացավ

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում

 

Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»

 

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

 

Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

 

Դիտումների քանակը` 4205

Գլխավոր էջ