ՀՀ ոստիկանությունում  բացվել է հատուկ տեխնիկայով հագեցված հարցազրույցի սենյակ / տեսանյութ

Փետրվարի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում բացվեց սեռական բռնության ենթարկված անչափահասների համար նախատեսված առանձնացված հայելապատ սենյակը։ Հարցազրույց վարելու համար նախատեսված նորագույն հատուկ տեսաձայնագրող տեխնիկայով հագեցված սենյակի նպատակն է բռնությունից տուժած երեխաներին զերծ պահել կրկնակի զոհայնացումից։

 

Բացմանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանը, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ոստիկանության ծառայողներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Ծրագիրն իրականացվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանումների, «Արևամանուկ» բարեգործական հասարակական ու Ֆրանսիայի Հանրապետության «Երեխայի ձայն» բարեգործական կազմակերպությունների համագործակցության ու աջակցության արդյունքում։

 

Ոստիկանության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին խորացնել համագործակցությունը և շարունակել ծրագրերի իրագործումն արդեն անհրաժեշտ օրենսդրական և իրավական կարգավորումները սահմանելու գործում։

 

 

Աղբյուրը՝  Police.am

 

Դիտումների քանակը` 1758

Գլխավոր էջ