Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց իր դիրքորոշումն՝ ի պատասխան նրա հրաժարականը պահանջողներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջերս իր արած հայտարարությունը դավաճանություն չի համարում, ինչպես դա այս օրերին փորձել են որակել մի շարք լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր: Երեկ Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցի ժամանակ Հ. Նաղդալյանը կրկին միացրեց այն տեսագրությունը, որում արված իր հայտարարությունը վերջին օրերի բուռն քննարկումների առիթ դարձավ: «Դուք այստեղ որտե՞ղ տեսաք այն հանցագործությունը կամ այն հիմքերը, որ պետք է հրաժարական տալ պետական բարձր պաշտոնից»,- ասաց նա՝ ներկայացնելով իր դիրքորոշումը հարցի կապակցությամբ:
Հերմինե Նաղդալյանի դիրքորոշումը 168.am – ի տեսագրությունում.
Դիտումների քանակը` 3131