Հեռուստացույցը տանը պետք է աշխատի 90 րոպեից ոչ շատ

 

ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ  երեխաների առողջության վրա  հեռուստացույցի բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար հեռւստացույցը տանը պետք է աշխատի 90 րոպեից ոչ շատ, այնինչ միջինում այն աշխատում 4 ժամից ոչ պակաս:

 

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջերս անցկացրած հետազոտության, հայ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի դիմաց, քան նրանց հասակակիցները մյուս երկրներում:

 

 

Մասնավորապես, օրական ավելի քան չորս ժամ հեռուստացույց է դիտում հայ երեխաների 36% և իսրայելցի երեխաների 35,9%-ը: Երրորդ տեղում են Ռումինիայի երեխաները:

 

 

Մասնագետների կարծիքով՝ հետազոտության արդյունքները պետք է մտահոգեն երեխաների ծնողներին:

 

 

Հոգեբան Կարինե Նալչաջյանը մեկնաբանելով այս փաստը մամուլում, մասնավորապես, նշել է. « Սա շատ հետաքրիր փաստ էր ինձ համար: Ընդհանրապես հեռուստացույց դիտել, նշանակում է ինչ-որ ինֆորմացիա ստանալ, խորասուզվել մի նյութի մեջ: Սա երեւի խոսում է այն մասին, որ իսրայելցի եւ հայ երեխաները իրենց բնույթով հետաքրքրասեր են եւ ինֆորմացիա են ցանկանում կլանել: Բայց, նայած թե ուր է տանում այդ կլանվող ինֆորմացիան` դեպի զարգացում թե, հակառակը, դեպի դեգրադացիա, այստեղ շատ մեծ է հեռուստատեսություն ստեղծողների պատասխանատվությունը»…

 

Դիտումների քանակը` 3984

Գլխավոր էջ