Հեղինե Բիշարյան. «Կարևորը կուսակցությունների կամքն է, եթե ուզենան՝ անպայման կանանց ավելի մեծ թվով կընդգրկեն»
«Քաղաքական թիմերի համար ոչ այնքան օրենքն է անհրաժեշտ, այլ կամք, որպեսզի իրենց ցուցակներում ընդգրկեն կանանց: Այստեղ ավելի շատ կուսակցությունների որոշման խնդիր է, քան օրենսդրության»,- կարծում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
WomenNet-ի հետ զրույցում նա հավաստացիացրեց, որ պատրաստ է սատարել, որ կուսակցությունների ընտրական ցուցակներում սեռերի 30/70 հարաբերակցությունը կիրառվի արդեն իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ: «Բայց պետք է հասկանալ, որ քաղաքական մեծամասնության կամքից է կախված, թե ինչպես կքվեարկվի այդ նախաձեռնության օգտին», – ավելացրեց պատգամավորը:
Բիշարյանի կարծիքով, խորհրդարանում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու հարցում ամենակարևոր գործոնը՝ կուսակցությունների կամքն է, այսինքն՝ եթե ուզենան, ապա նրանք անպայման ավելի մեծ թվով կանանց կընդգրկեն: «Նախկինում գործող օրենքով ցուցակներում 20/80 հարաբերակցությունն էր սահմանված, դրա շրջանակներում կանանց անունները ցուցակներում գրվում էին, բայց արդյունքում նրանք միայն ցուցակներում գրված էլ մնում էին»,- հիշեցրեց Հ.Բիշարյանը:
Եվս մեկ խնդիր, որ կխանգարի կանանց թվի ավելացմանը խորհրդարանում՝ մանդատների թիվն է կրճատվել, իսկ սա թույլ է տալիս ենթադրել, որ քաղաքական ուժերի ներսում մրցակցությունը մեծանալու է եւ շատ հնարավոր է հակված են լինելու ավելի քիչ կանանց ընդգրկել, քան նախկինում էր. «Համենայն դեպս, դա է ցույց տալիս անցած տարիների տրամաբանությունը»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ մայիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրվեց կուսակցությունների ցուցակներում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությունը, որը սակայն կկիրառվի միայն 2022 թվականից: Իսկ մինչ այդ, մասնավորապես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործի 25/75 հարաբերակցությունը: Այդուհանդերձ, Գենդերային թեմատիկ խումբը դիմել է ԱԺ բոլոր խմբակցություններին, որպեսզի նրանք սատարեն 30/70 քվոտան 2017 թվականից կիրառելու նախաձեռնությանը:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Առաջարկ. «30-տոկոսանոց քվոտայի հետաձգումը մինչեւ 2022 թվական արդարացված չէ »
Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»
Զարուհի Փոստանջյան. «Կմիանամ ցանկացած առաջարկին, որ բարելավման հնարավորություն է ստեղծում»
Ու՞մ առաջարկով է կանանց համար «ավելի լավ ապագան» հետաձգվել մինչեւ 2022 թվականը
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին
«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»
Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»
Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»
Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Դիտումների քանակը` 3762