Հայ միգրանտների 77տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք/ տեսանյութ
Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է, ինչն առիթ հանդիսացավ հերթական անգամ անդրադառնալու մեր երկրի միգրացիոն պատկերին։ Մեր հայրենակիցներից քանի՞սն են հեռացել Հայաստանից, քանի՞սն են վերադարձել, ի՞նչ նպատակով ու հատկապես ո՞ր երկրներն են մեկնում հայ միգրանտները: Հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց «լրագրողների հետ հանդիպմանն Մարդը կարիքի մեջ» (People in Need) չեխական կազմակերպության հայաստանյան կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը։
Միգրացիան իր մեջ ընդգրկում է եւ արտագաղթը, եւ ներգաղթը, նշեց նա, սակայն մեր իրականության մեջ արտագաղթը, հատկապես արտագնա աշխատանքի մեկնելու տեսքով, անհամեմատ ավելի շատ է: Միգրանտների հաշվառում Հայաստանում գոյություն չունի, այդ թիվը ստանում են անուղղակի ճնապարհով՝ մեկնածների եւ ժամանածների թվով։ Այսպես, 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1780160 մարդ, մեկնել է 1888165-ը։ Այսինքն, Հայաստանից մեկնածների և ժամանածների սալդոն բացասական է . նշված ժամանակահատվածում Հայաստանից հեռացածներից մոտ 108 հազարը չեն վերադարձել։
Ներկայացնելով վիճակագրությունը՝ Տաթեւիկ Բեջանյանն ասաց, որ մեր երկրից ամենաշատը՝ 73 տոկոս, մեկնում են Ռուսաստան, այնուհետեւ ԱՄՆ, Ուկրաինա եւ այլ երկրներ, ամենաքիչը՝ Նիդերլանդներ, Բելառուս, Թուրքիա, Բելգիա, Վրաստան։ Ռուսաստանի Դաշնություն մեկնողների 80 տոկոսը աշխատանքային միգրանտներ են: Ռուսաստանը նախընտրում են մի քանի պատճառներով. բացակայում է վիզային ռեժիմը, 70 տարի ապրել ենք միևնույն համակարգում, ընդհանրություններ կան, աշխատանք գտնելն ավելի հեշտ է, կարելի է աշխատել անգամ առանց աշխատանքային պայմանագրի, իսկ եվրոպական երկրներում դա գրեթե անհնար է: Հայ միգրանտների 77տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք՝ հիմնականում հենց այդ նույն տղամարդկանց ընտանիքի անդամները։
Միգրանտների մեջ ամենամեծ տարիքային խումբը 26-35 տարիքային անձինք են՝ 30 տոկոս, ապա՝ 46-55-ը, այնուհետեւ՝ 36-45-ը։ Բեժանայնի փոխանցմամբ՝ աշխատանքային միգրանտները հիմնականում միջնակարգ կրթություն ունեցողներն են, այնուհետեւ՝ միջին մասնագիտական, ապա՝ բարձրագույն։
Բանկային համակարգի միջոցով միգրանտների դրամական փոխանցումները կազմում եմ մեր երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը։ Դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների 80 տոկոսը ստացած գումարի 90 տոկոսը ծախսում է ընթացիկ սպառման եւ երեխաների կրթության, հատուկ արարաղությունների վրա: Բեժանյանի խոսքով՝ որպես կանոն այս ընտանիքները խնայողություններ և ներդրումներ չեն անում։ Ամենամեծ խնդիրը միգրանտի կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար՝ բացարձակ անիրազեկվածությունն է. մարդիկ հաճախ մեկնում են՝ չիմանալով, թե ուր։ Եւս մեկ խնդիր, որը, ըստ բանախոսի, ուղղակիորեն առնչվում է միգրացիայի հետ։ 2012 թվականին բացահայտված ՄԻԱՎ վարակակիրների շուրջ 80 տոկոսը միգրանտներ են, կամ մագրանտների ընտանիքի անդամներ։
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով ՝այսօր աշխարհում միգրանտների թիվը 234 մլն. –ի է հասնում, նրանցից կեսը կանայք են, յուրաքանչյուր տասներորդը – երեխա է կամ մինչեւ 15 տարեկան դեռահաս: Կին միգրանտները հատկապես խոցելի են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի առումով, ինչը միլիոնավոր դոլարների շահույթ բերող բիզնես է: Թեպետ միգրանտները մեծ օգուտ են բերում իրենց աշխատանքով այն երկրներին, որտեղ աշխատում են, նրանք հաճախ բախվում են մարդու իրավունքների խախտման, շահագործման, խտրականության եւ այլատյացության դրսեւորումների հետ:
Դիտեք նաեւ CivilNet TV –ի եւ KENTRON TV –ի տեսանյութերը թեմայի առնչությամբ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ուղիղ 20 տարի լուր չունեի,ոչ գիտեի կա ,ոչ գիտեի չկա» …
«Ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ իր համար… »
«Ամուսինը գնացել ա խոպան, կինը մնացել ա էստեղ, ու մին ավել բռնելու տեղ չկա, որ աշխատի »
«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ
Դիտումների քանակը` 6069