Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է
Մեծ Բրիտանիայում կազմել են հերթական աստղային վարկանիշը, այս անգամ ֆեմինիստական: Հարցման արդյունքում ֆեմինիստների իդեալ է ճանաչվել Անջելինա Ջոլին: Դերասանուհուն նույնիսկ հաջողվել է այս հարցում գերազանցել ամենահայտնի կանանց իրավունքների պաշտպան Ժերմեն Գրիրին:
Համազգային հարցման մասնակիցները նշել են դերասանուհու ակտիվ բարեգործական գործունեությունը, հատկապես որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում: Բացի այդ, բրիտանուհիները հիացած են Անջելինա Ջոլիի քաջությամբ և խիզախությամբ, ով հանդգնել է ոչ միայն բարդ վիրահատությունների դիմել՝ քաղցկեղից խուսափելու համար, այլև այդ մասին բացահայտ պատմել:
Երկրորոդ տեղն է զբաղեցնում ՄԱԿ-ի մեկ այլ բարի կամքի դեսպան՝ Էմմա Ուոթսոնը: Անցյալ տարի Հարրի Փոթերի ֆիլմերի աստղը մեկնարկեց HeForShe քարոզարշավը, որը կոչված է պայքարել հանուն իրավահավասարության ամբողջ աշխարհում: Նրան աջակցեցին ոչ միայն բրիտանուհիները, այլև շատ այլ հոլիվուդյան դերասաններ, որոնց թվում են Ռասսել Քրոուն, Թոմ Հիդդլսթոնը, Ջոզեֆ Գորդոն_Լեվիտը, Դուգլաս Բուտը, Սայմոն Պեգը, Մեթյու Լյուիսը և Լոգան Լերմանը:
Երրորդ տեղն է զբաղեցնում հայտնի բրիտանացի ֆեմինիստուհի, Թայմս ամսագրի լրագրող Քեյթլին Մորանը, ով նաեւ «Կին լինել. հայտնի ֆեմինիստուհու անկեղծացումները» գրքի հեղինակն է:
Նրան հաջորդում է Ջենիֆեր Լոուրենսը, ով գրավել է Բրիտանիայի բնակչուհիներին՝ ինտերնետում իր ինտիմ լուսանկարները տեղադրելով:
Հինգերորդ տեղն է զբաղեցրել Ժերմեն Գրիրը, ով համարվում է 20-րդ դարի նշանակալից ֆեմինիստուհիներից մեկը:
Նրան մեկ հորիզոնաակնով զիջում է Թեյլոր Սվիֆտը, որին արժևորել են կնատյացությունը քննադատող տեսահոլովակի համար:
Յոթերորդ հորիզոնականում է Կարա Դելեվինը, վերջերս նա աջակցեց Էմմա Ուոթսոնի քարոզարշավը, և ոչ ոք չմոռացավ նրա մասնակցությունը Շանելի ֆեմինիստական ցուցադրությանը:
Նրան հաջորդում է Պատրիսիա Արկետը, ով այս տարի արժանացավ Օսկարի «Պատանեկություն» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար: Դոլբի թատրոնում իր մեղադրական ելույթով նա ոչ ոքի անտարբեր չթողեց: Պատրիսիան կոչ արեց բոլոր ներկաներին պայքարել հանուն հավասար աշխատավարձի և իրավահավասարության ամբողջ աշխարհում:
Իններորդ տեղում է Բեյոնսեն, ում համարում են երաժշտական աշխարհի ֆեմինիզմի թագուհի: Հատկանշական է նրա «Ով է ղեկավարում աշխարհը» երգը:
Եվ եզրափակում է ուելսացի երգչուհի Շառլոտա Չերչը, այս հորիզոնականին նա արժանացել է իր BBC հեռուստաալիքով կարդացած «Սեքսիզմը երաժշտական ինդուստրիայում» խորագրով խորաթափանց դասախոսության համար:
Դիտեք ֆեմինիստուհիների թոփ տասնյակը .
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո
Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար
22-ամյա երգչուհին սեքսիստական երգը վերածել է ֆեմինիստական հիմնի
Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»
Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ
Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…
Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 3472