Հայտնի են «Ավրորա» մրցանակի այս տարվա հինգ հավակնորդները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ` գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն ներկայացրել են  մրցանակի այս տարվա հինգ հավակնորդներին:

 

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների տրվող մեկ միլիոն դոլար մրցանակին այս տարի հավակնում են ՝  Սոմալիում մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով զբաղվող «Էլման» կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված կանանց օգնություն ցուցաբերող բժիշկ Դենիս Մուկվեգեն և Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինան, ով նախորդ տարի ևս «Ավրորայի» հավակնորդներից էր: «Ավրորա» մրցանակի այս տարվա դափնեկրի անունը կհայտարարվի մայիսի 28-ին: 

 

 «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այսօր շատ կարեւոր օր է հայ ազգի համար: «Ուղիղ մեկ տարի առաջ մենք ընտրեցին «Ավրորայի» առաջին մրցանակակրին: Այս մեկ տարվա ընթացում չորս երկրներում լուծվել են հումանիտար բնույթի տարբեր խնդիրներ»,-ասաց նա, հավելելով, որ հավակնորդներին ընտրել է համաշխարհային հանձնաժողովը, որոնցից մեկն ազգությամբ հայ է, ութն՝ օտարերկրացի:

 

Նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի խոսքով`«Ավրորա»-ի միջոցառումներն այս տարի տեւելու են 5 շաբաթ, եւ ավարտվելու են Հայաստանի առաջին հանրապետության օրը` մայիսի 28-ին: «Պատահական չէ, որ միջոցառումները մեկնարկում են այնպիսի ժամանակահատվածում, որը խորհրդանշում է մահից դեպի կյանք, մահից դեպի վերապրում եւ վերականգնում, ցեղասպանությունից դեպի անկախություն»,-հավելեց Աֆեյանը:

 

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ ԷռնեստոՍեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի.մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:

 

Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:

 

Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրումու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններեւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն էհրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

 

Դենիս Մուկվեգե, գինեկելոգվիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելուբռնություն իրականացնողներին:

 

-Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը  տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

 

Հիշեցնենք, որ  «Ավրորա» մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

 

Դիտումների քանակը` 3178

Գլխավոր էջ