Հայտնի են այս տարվա «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները
Կայացել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության կողմից շնորհվող՝ Անահիտ Բայանդուրի անունը կրող «Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ի հանձնման արարողությունը: Միջազգային այս մրցանակը հանձնվում է արդեն 7-րդ անգամ:
Խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության գործում կատարած բացառիկ աշխատանքի համար «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակին» այս տարի արժանացան իրավապաշտպան Խին Օհմարը (Բիրմա) ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը (ԱՄՆ) և լրագրող, իրավապաշտպան Մայն Բալմանը (Կիպրոս):
Ամերիկահայ հայտնի ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը 2010թ.-ից աշխատում է Աֆրիկայում: Նա փաստագրում է Հարավային Սուդանի հակամարտության, Սոմալիի պայքարի, Բուրունդիի բողոքի ցույցերի և Սուդանի Դարֆուր նահանգի պատերազմի մասին: Օհանեսյանի ֆոտոաշխատանքները հրապարակվել են Al Jazeera-ում, The Wall Street Journal-ում, National Geographic-ում, The New Yorker-ում, The New York Times-ում, TIME-ում: Օհանեսյանը խիզախության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Բիրմացի Խին Օհմարը մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարության հաստատման ջատագով է: Կյանքի 30 տարիների ընթացքում աչքի է ընկել խաղաղության և արդարության համար ծավալած ակտիվ գործունեությամբ:
Մինե Բալմանը ստեղծել է հայտնի «Միասին» (2017թ.) ֆիլմը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է 1963թ Կիպրոս կղզու թուրքերի և հույների միջև սկսված միջհամայնքային պայքարն ազդել նաև տեղի հայերի վրա:
Մրցանակակիրները առաջադրվել էին մրջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն միջոցառման ժամանակ նաև հատուկ պատվոգրեր շնորհեց:
«Խաղաղության և մարդու իրավունքների կրթության բնագավառում կատարած ակնառու աշխատանքի համար» հատուկ պատվոգրի արժանացավ Քեթրին Հերցոգը (Բելգիա): Ով որպես խաղաղաշինության, վերականգնման, սթրեսների կառավարման և կարողությունների զարգացման դասընթացավար ուսուցանել է ավելի քան1500 մարդ (այդ թվում նաև լրագրողների, փախստականների, բանտարկյալների):
Հատուկ պատվոգրի արժանացավ նաև EVN Report կայքը, որի ներկայացուցիչները որպես կին լրագրողներ ժողովրդավարության և մարդու իրավունքների լրագրության ոլորտում ներդրում են ունեցել:
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվ գործունեության համար պատվոգրի արժանացավ նաև լրագրող Տաուս Սերգանովան (Չեչնիա):
Մրցանակակիրներին պարգևները հանձնեցին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Հրանտ Բագրատյանը ( ՀՀ վարչապետ 1993-1996թթ., ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր 2012-2017թթ.), կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ամերիկահայ դասախոս Ջուդիթ Սարյանը, ԻԲԻՍ կենտրոնի գլխավոր տնօրեն Կրիստիան Բարբիերը:
Միջոցառմանը ելույթ ունեցան Ն.Գ. պրն Ջոնաթան Լաքոտը՝ ՀՀ-ում ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:
Մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցավ ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանի` Սուդանում կատարած աշխատանքի` լուսանկարների բացառիկ ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկայացվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում մեծ ներդրումներ ունեցած կանանց` Զապել Եսայանի , Անահիտ Բայանդուրի Իրինա Սենդլերի մասին պատմություններ: Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին ներկայացվեցին Բեռտա Մարտիրոսյանի՝ «Թավշյա հեղափոխության» մասին պատմող լուսանկարները:
***
«Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ը հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է: Պարգևի նպատակն է` ճանաչել երիտասարդ կին խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսելը և աջակցելը:
Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ի նախորդ տաիրների դափնեկիրներն են.
Իննա Հայրապետյանը (Չեչնիա, ՌԴ), Սոֆիա Շակիրովան (Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ), Ռոզա Գանիևան (Ինգուշետիա, ՌԴ), Խադիջա Իսմայիլովան (Ադրբեջան), Զարուհի Հովհաննիսյանը (Հայաստան), Մալիկատ Ջաբիրովան (Դաղստան, ՌԴ), Մեգի Բիլբիլուրին (Վրաստան), Անահիտ Դանիելյանը (Արցախի Հանրապետություն), Իրինա Կիշուկովան (Կաբարդինո – Բալկարիայի Հանրապետություն, ՌԴ), Էթերի Սիգաևան (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ՌԴ), Նաիմա Նեֆլյաշևան (Ադիգեա, ՌԴ), «Սիրիայի կանանց ասոցիացիա»-ն, Ղաիդա Օդաթ (Սիրիա), Խեդա Օմարխադջիևան (Չեչնիա, ՌԴ), էլիկո Բենդելիանին (Վրաստան): «Բաղդադի կանանց ասոցիացիա», Բարվին Մոհամմեդ Ամին (Իրաք), Քաթերին Ռոնդերոս (Կոլումբիա):
Լուսանկարները` Բեռտա Մարտիրոսյանի
Դիտումների քանակը` 2342