«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը
«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ ԿԸՀ ներկայացրած համապետական ցուցակում 300 պատգամավորության թեկնածու կա: Նրանցից 89-ը կամ գրեթե 30%-ը կանայք են: Մի կին թեկնածուի գրանցումը հանձնաժողովը մերժել էր: Ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու:
Առաջին կինը ցուցակում ` «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է: Նա երրորդ հորիզոնականում է ներկայացված: Բիշարյանն օրենսդիր մարմնում է 2007 թվականից: Ակտիվ ելույթներ է ունենում, հարցեր հնչեցնում, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս: Ցուցակում ընդգրված կանանցից հասարակության լայն շերտերին թերևս միայն Բիշարյանն է ծանոթ:
Յոթերորդ հորիզոնականում Քոչարյան Մարինեն է: Նա կուսակցության անդամ է, Երևանի թիվ 186 դպրոցի տնօրենն է:
Ցուցակի 11-րդ հորիզոնականում Տիգրանուհի Սարգսյանն է, կուսակցության աշխատակազմի անդամ է: 15-րդ հորիզոնականում Ֆրանսիական համալսարանի դասախոս Լիաննա Մանուկյան է: Նրան հաջորդում է Լուսինե Հակոբյանը, ով Եվրոպական քոլեջ հիմնադրամի փոխտնօրենն է:
Ցուցակի 24-րդ հորիզոնականում Մարիաննա Ֆրունջյանն է, ով «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամում է աշխատում որպես հոգեբան:
28-րդ տեղում է Կարինե Հակոբյանը «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահն է, նրան հաջորդում է 32-րդ տեղում գտնվող Լիաննա Խալաթյանը, ով ԱԺ-ում պատգամավորի օգնական է աշխատում:
39-րդ տեղում Ջուլիետա Թադևոսյանն է: Նա Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամում ամբիոնի վարիչի տեղակալն է: Անահիտ Հարությունյանը (43-րդ տեղ) զորամասերից մեկի ավագ խոհարարն է, Թերեզա Միքայելյանը (47-րդ տեղ)՝ «ՀԵՔ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենն է, Հասմիկ Խլոպուզյանը (57-րդ տեղ)՝ Վանաձորի ավագանու անդամ է, Անահիտ Ղահրամանյանը (61-րդ տեղ)՝ ՃՇՀԱՀ ասիստենտ, Վարսիկ Վարագյանը (71-րդ տեղ) Ւջևանի թիվ 1 դպրոցում որպես ուսուցչուհի է աշխատում, Լաուրա Ադիբեկյանը (86-րդ տեղ) Հայավտոկայարանի Վեդու մասնաճյուղի կայարանապետն է, Մարգարիտա Առաքելյանը (90-րդ տեղ) և Անահիտ Եղոյանը (104-րդ տեղ) կուսակցության աշխատակազմում են աշխատում:
Ցուցակում ընդգրկված կանանցից շատերը մանկավարժներ են: Կան նաեւ կանայք, ովքեր , ըստ ցուցակում ներկայացված տվյալների, այս պահին չեն աշխատում՝ Նարինե Հարությունյան (34-րդ տեղ), էլլա Գզիրանց (50-րդ տեղ), Ալվարդ Դավթյանը (67-րդ տեղ), Արփինե Միքայելյան (75-րդ տեղ), Կարինե Շահվերդյան (79-րդ տեղ), Ֆլորա Սարգսյան (82-րդ տեղ), Սահականուշ Սանսոնյան (91-րդ տեղ), Հեղինե Ադամյան (95-րդ տեղ), Լուսինե Խոջիկյան (99-րդ տեղ) և այլոք:
Ի տարբերություն առաջին տասնյակի, վերջին տասնյակում՝ 290-300-րդ տեղերում կանայք ավելի շատ են ներկայացված: Տասը թեկնածուներից հինգը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Կուսակցության տարածքային ցուցակներում 164 թեկնածու է ընդգրկված, նրանցից 49-ը կամ 29.8 %-ը կանայք են:
Թիվ 1 ընտրատարածքում տարածքային ցուցակում ընդգրկված 13 թեկնածուներից 4-ը կանայք են՝ Լուսինե Հակոբյան, Անահիտ Ղահրամանյան, Գոհար Սահակյան, Մարինե Քոչարյան:
Թիվ 2 ընտրատարածքում կուսակցությունը ռեյտինգային կոչված ցուցակում առաջադրել է 14 թեկնածուի, նրանցից 4-ը կանայք են՝ Արմինե Ավդալյան, Կարինե Հակոբյան, Աստղիկ Հովսեփյան, Թամարա Մկրտչյան: Վերջինը «Հայբուսակ» համալսարանի դասախոս է:
Թիվ 3 ընտրատարածքում 14 թեկնածուներից 5-ը կանայք են՝ Հեղինե Բիշարյան, Ջուլիետա Թադևոսյան, Արփինե Միքայելյան, Կարինե Շահվերդյան, Անահիտ Սարգսյան:
Թիվ 4 ընտրատարածքում կուսակցությունը 13 թեկնածու ունի, 4-ը կանայք են՝ Մարիաննա Ֆրունջյան, Լիանա Մանուկյան, Անահիտ Հարությունյան, Լիանա Խալաթյան:
Թիվ 5 ընտրատարածքում 14 թեկնածուներից 4-ը կանայք են՝ Լաուրա Ադիբեկյան, Անի Կարապետյան, Ֆլորա Սարգսյան, Նարինե Ստեփանյան:
Թիվ 6 ընտրատարածքում 15 թեկնածուներից 4-ը կանայք են՝ Էլմիրա Քալանթարյան, Գայանե Սիրադեղյան, Մարիամ Հակոբյան, Սվետլանա Ավագյան:
Թիվ 7 ընտրատարածքում ցուցակում 7 թեկնածու կա, 2 կանայք են՝ Մարինե Գևորգյանն ու Իսկուհի Արշակյանը:
Թիվ 8 ընտրատարածքում ընտրական ցուցակում 12 թեկնածու է ներառված, նրանցից 3-ը կանայք են՝ Մարիամ Մխիթարյանը, Ռիտա Խաչատրյան, Ռիմա Դադոյան:
Թիվ 9 ընտրատարածքում 15 թեկնածուներից 5-ը կանայք են՝ Գայանե Օհանյան, Լարիսա Մինասյան, Հասմիկ Խլոպուզյան, Էլլա Գզիրանց:
Թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակում ներառված 15 թեկնածուներից 4-ն են կանայք՝ Անահիտ Մուրադյան, Լուսինե Խոջիկյան, Ծովիկ Զաքարյան, Մանուշակ Բարսեղյան:
Թիվ 11 ընտրատարածքում էլ թեկնածուները 15-ն, նրանցից 5-ը կանայք են՝ Հեղինե Ադամյան, Անահիտ Եղոյան, Մարիանա Հովհաննիսյան, Գայանե Մկրտչյան, Սահականուշ Սանոսյան:
Թիվ 12 ընտրատարածքում տարածքային ցուցակում 10 թեկնածու է ընդգրկված, նրանցից 4-ը կանայք են՝ Ալվարդ Դավթյան, Նարինե Հարությունյան, Թերեզա Միքայելյան, Ալիսա Պետրոսյան:
Թիվ 13 ընտրատարածքում 7 թեկնածու կա, կանայք երկուսն են՝ Վարսիկ Վարագյանը և Շուշանիկ Սահակյանը:
Հ. Կարապետյան
Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.
«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները
Դիտումների քանակը` 3035