Հայացք Հայաստանի ընտանիքներին

Ամուսնության տարիքը գնալով բարձրանում  Է. Հայաստանում ամուսնանում են ավելի ու ավելի ուշ. եթե 2001 թ.-ին ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8:

 

Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ․ 2013 թ․-ին 2012 թ․ համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3.7 տոկոսով, իսկ ամուսնալությունների թիվն աճել է 15.6 տոկոսով: Այսպիսով, հինգ ամուսնությանը բաժին է ընկնում մոտ մեկ ամուսնալուծություն:

Հայկական համբերատարությու՞ն ամուսնալուծությունների գրեթե մեկ/երրորդը տեղի է ունենում 20 և ավելի տարվա համատեղ կյանքից հետո:

 

Որ ամուսնացել ենք, ուրեմն երեխա ենք ունենալու մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմում է 25.5:

 

Երեխաներ՝ շատ ուզում են, քիչ ունենում. Հայաստանյան ընտանիքներն իդեալական են համարում 2-3 երեխա ունենալը, մինչդեռ հիմնականում ունենում են 1-2-ը, ծնելիության գումարային գործակիցն էլ կազմում է 1.58:

 

Նախընտրում են տղա երեխա ունենալ . Մեր ընտանիքները միջինը վեց անգամ ավելիշատ ուզում են ունենալ տղա, քան աղջիկ, և դրա արդյունքում տեղ գտած հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ: Այդուհանդերձ, արդեն ծնված երեխան, անկախ սեռից, ստանում է միևնույն խնամքը՝ առանց խտրականության։

 

Նախընտրած անունները. աղջիկներ՝ Նարե, Մարի, Մանե. տղաներ՝ Դավիթ, Նարեկ, Գոռ։

 

Անպտղություն. անպտղության ցուցանիշը Հայաստանում բարձր է՝  16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց զույգից մեկը չի կարողանում երեխա ունենալ:

 

Բռնություն. Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը զուգընկերոջ կողմից ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:

 

Միասին ենք. երեխաների թվին, երեխայի դաստիարակությանը, կրթությանը, ինչպես նաև ամուսիններին վերաբերող որոշումների մեծամասնությունը (մինչև 81%) համատեղ կայացնում են ամուսինները: Նույնը վերաբերում է հղիության ընդհատման որոշումներին:

 

Բոլորս միասին ենք երեխայի ամուսնության հետ կապված որոշումների կայացման ընքացքում հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամների կարծիքները: Ընտանիքում նույն կերպ են վարվում նաև ընտանիքին վերաբերող այլ կարևոր հարցերում:

 

Աղբյուրներ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն,

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

 

Դիտեք տեսահոլովակը մեր կայքում.

 

Քանի՞ երեխա ունենալ

 

Դիտումների քանակը` 3927

Գլխավոր էջ