Հայաստանում 3500 երեխա ապրում է ընտանիքից առանձնացված

Ընտանիքիմիջազգային  օրվա կապակցությամբ  խնամքի հաստատություններում ապրող երեխաների խնդիրներին է  անդրադարձ կատարել  Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ասում է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տատյանա Ռադոչայա:

 

Նրա խոսքով,  լավագույն միջավայրը որտեղ երեխան առողջ ու անվտանգ կզարագանա, եղել և մնում է ընտանիքը, ու աշխարհն այսօր զարգանում է խնամքի հաստատություններից հրաժարվելու և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին խնամատար ընտանիքներում տեղավորելու ճանապարհով: Ու թեպետ  դեռ անցած դարի 50-ականներին գիտնականները հիմնավորեցին,  որ խնամքի հաստատություններում երեխաներն ունենում են դժվարուրթյուններ, հատկապես չափահաս տարիքում ընտանեկան կապեր հաստատելու առումով,  մեր տարածաշրջանում խնամատար ընտանիքի  մշակույթը դեռևս նորություն է:

 

 

Տատյանա Ռադոչայի ներկայացրած տվյալներով, Հայաստանում այսօր շուրջ 3500  երեխա առանձնացված է  իր ընտանիքից և  բնակվում է խնամքի հաստատություններում:  Վերջին տասը տարիների ընթացքում այս թիվը նվազել է` շնորհիվ համակարգում ընթացող բարեփոխումների: Տասը տարի առաջ խնամքի հաստատությունների հոգածության ներքո գտնվող երեխաների թիվը 11 հազարի էր հասնում:

 

«Եկել է ավելի մեծ ջանքեր գործադրելու ժամանակը, այնպես անելու, որ երեխաներն անհարկի  չառանձնացվեն իրենց ընտանիքներից, իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի  է ունենում  ու  այլ ճանապարհ չկա,  ապա  երեխաները պետք է  տեղավորվեն այլընտրանքային ընտանիքում»,- նշում է Տատյանա Ռադոչայը: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս հարցում աջակցում է Հայաստանի կառավարությանը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում խնամքի հաստատություններում գտնվող երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են կամ հաշմանդամություն ունեն, մինչդեռ սրանք չպետք է երեխային ընտանիքից առանձնացնելու պատճառ հանդիսանան: « Հաշմանդամություն ունեցող երեխաները խնամքի հաստատություններ են տեղափոխվում ընտանիքներին օժանդակության բացակության կամ  անբավարար խնամքի, ինչպես նաև  հասարակաության ոչ նպաստավոր վերաբերմունքի պատճառով»,-նկատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:  Նրա համոզմամբ  սակայն, եթե այդուհանդերձ անհրաժեշտություն կա երեխային առանձնացնել ընտանիքց, դա պետք է անել ոչ թե երեխային խնամքի հաստատություն տեղափոխելու, այլ այլընտրանքային ընտանիքների միջոցով:

 

« Շատ երեխաների համար լուծումը կարող է լինել խնամատար ընտանիքը, հատկապես եթե կենսաբանական ընտանիքը ներկայումս գտնվում է ճգնաժամի մեջ և հավանական է, որ մոտ ապագայում դուրս է գալու այդ վիճակից»,-ասում է Տատյանա Ռադոչայը:

 

Հայաստանում այսօր խնամատար ընտանիքների թիվը տասնհինգն է:  Պետությունն ի վիճակի է տարեկան քսանհինգ խնամատար ընտանիք ֆինանսավորել` երեխայի խնամքի համար հատկացնելով ամսեկան 140 հազար դրամ : Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանի խոսքով, համակարգում բարեփոխումները մեկնարկել են 2002-2003 թվականներին:

 

«2005 կրթական համակարգում գործող գիշերօթիկների կարիքի լուրջ գնահատում  է կատարվել, 5 հազար երեխա վերադարձվել է ընտանիք: Անթույլատրելի է երեխաներին ընտանիքից առանձնացնել միայն սոցիալական խնդիրների պատճառով: Այլ բան է, երբ կա ծանր հաշմանդամություն, մանկալքություն, ծնողազրկություն», -նշում է նա:

 

Գեղանուշ Գյունաշյանի խոսքով, Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած 3500 երեխաներից միայն 660-ն են պետական մանկատների շահառուներ, մնացածը տարբեր գիշերօթիկ հաստատությունների սաներ են, որոնք պահպանում են կենսաբանական ընտանիքների հետ կապերը: Այս դեպքում, մասնագետի խոսքով, երեխային  ընտանիք վերադարձնելու խնդիրն ավելի դյուրին է լուծվում:  Նրա  խոսքով,  առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնական մասը ի ծնե հաշմանդամություն ունեցող երեխաներն են, մի մասն էլ` միայնակ մայրերի երեխաներ են, որոնցից շատերը հաստատություններում են հայտնվում սոցիալական խնդիրների պատճառով:

 

Գեղանուշ Գյունաշյանն ասում է, որ խնդիր  կա  հաղթահարելու  այսպես ասած «վերարտադրվող աղքատությունը»,  երբ մարդը համակերպվում է իր սոցիալական վիճակի հետ և այդ վիճակը հաղթահարելու ուղղությամբ քայլեր չի անում:

 

 

 Պատրաստեց` Մարիաննա Ղահրամանյանը

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով

 

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

 

«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»

 

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը նորանոր դրսևորումներ է ստանում

 

«Երբ մեծանամ ու ընտանիք կազմեմ, երբեք ձեռք չեմ բարձրացնի երեխաներիս վրա»

 

«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»

 

«Ինձ ասել են, որ հայ հասարակությունն երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք ունի»

 

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

 

 

 

Դիտումների քանակը` 3425

Գլխավոր էջ