Հայաստանում տարեկան չի ծնվում ավելի քան 1500 աղջիկ…
Հայաստանում կանայք շատ հաճախ մոռանում են իրենց մասին, անտեսում իրենց: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջությանպահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Իսկ Հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը դիմում է կոչով , որ հայ աղջիկները հրաժարվեն ծխելու վատ սովորությունից , քանի որ քաղաքակիրթ աշխարհը Ծխախոտի նկատմամբ ունի արհամարհական վերաբերմունք ու եթե այնտեղ որևէ մեկը ծխում է արժանում է բոլորի պարսավանքին:
Գայանե Ավագյան ն էլ նկատում ,որ 90 –ական թթ. սկսած նկատվում է ծնելիության նվազում: «Ծնլիության նվազումն ամբողջ աշխարհի խնդիրն է, քանի որ այսօր մարդիկ ավելի շատ ցանկանում են լավ ապրուստ վաստակել` երեխաների համար լավ պայմաններ ապահովելու համար: Հայաստանում դա բնակչության վերարտադրման հարցը լուրջ վտանգի տակ է. պտղաբերության գործակիցը 1.7 է, այնինչ պետք է լինի 2, որ սերունդը կարողանա շարունակվել»:
Գայանե Ավագյանի խոսքով ընտանիքի ամրությունը երեխաներն են, եւ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ունենա երկու և ավելի երեխա: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության վերարտադրողական վարքը փոխվել է. նույնիսկ երկրորդ երեխա ունենալը շատերի համար հարցականի տակ է: Բացի այդ ծնողները ցանկանում են տարբեր սեռի երեխաներ ունենալ, սակայն այն չպետք է կատարվի անցանկալի սեռի պատճառով առողջ պտուղը հեռացնելու եղանակով :
Գայանե Ավագյանը տեղեկացմամբ տարեկան Հայաստանում 1500-ից ավել աղջիկ չի ծնվում: «2060թ-ին ավելի քան 70 հազ. աղջիկ ծնված չի լինի: Ընդհանրապես աշխարհում նորածին աղջիկների և տղաների հարաբերակցությունը պետք է կազմի 100-ը 104-105-ի, սա նորման է, սակայն Հայաստանում այդ հարաբերակցությունը կազմում է 100-ը 114-ի: Այս պահին 25-30 տարեկան տղաների ու աղջիկների քանակը հավասարված է, սակայն մոտ 20 տարի մենք կարող է դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունենանք՝ կպակասեն մայրերը»,-ասաց նա:
Մասնագետը նշեց հայ ծնողների կողմից տղա երեխա ունենալու հիմնական պատճառները: Նա նշեց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ պատճառներից առաջին տեղում է՝ մեր հասարակության մեջ տղայի գերապատվությունը ընտանիքում և հասարակության մեջ։ Պատճառներից են նաև քիչ թվով երեխա ունենալու ցանկությունը և ուլտրաձայնային սարքերով հետազոտությունների հնարավորությունը:
Գայանե Ավագյանը նշեց, որ աբորտներից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել՝ մինչև 20-22 շաբաթական հղիություն սեռի մասին ինֆորմացիա չհայտնելը, սակայն դրա համար որևէ օրենսդրական նորմ չկա:Ի դեպ, նախարարությունը քննարկում է այն հարցը, թե որքանով արդյունավետ կլինի, եթե երեխայի ծնողներին մինչև հղիության երեք ամիսը չասեն երեխայի սեռը:
Հիշեցնենք, որ կանանց մեկ ամսյակի առթիվ ԱՆ իրականցնում էր անվճար հետազոտությունների ակցիա: Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնի ծառայություններից օգտվողների մասին Խաչանուշ Հակոբյանն ասաց. ,Միամսյակի ընթացքում հետազոտվելէ 457 մարդ, որից 50-ի մոտ կասկածներ են հայտնաբերել, որոնց հրավիրել են կենտրոն, և, ցավոք, նրանցից երեսուներեքի մոտ հայտնաբերել են կրծքի քաղցկեղ: Այսինքն` այս միամսյակի ընթացքում այն կանայք, ովքեր ստուգվեցին, օգնեցին բժիշկներին շուտ հայտնաբերել խնդիրն ու փրկել իրենց կյանքըե, – եզրափակեց Խաչանուշ Հակոբյանը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Դիտումների քանակը` 3451