Հայաստանում ծանր աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի
Հայաստանում տարբեր տեսակի աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի, ու շատ հաճախ դա ծանր աշխատանք է, որը վնասակար է նրանց համար և խանգարում է սովորելուն, փաստում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը, նշելով, որ այդ երեխաներից շատերը գործնականում ժամանակ չունեն դպրոց գնալու և խաղալու, հաճախ նրանք պատշաճ սնունդ և խնամք չեն ստանում: Մանկավարժներն էլ գիտեն, թե նրանք ինչու դպրոց չեն հաճախում, բայց մտնում են ընտանիքների դրության մեջ…
Մասնագետի խոսքերով՝ 1999 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է «Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2006 թ-ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային և ստանձնել մի շարք միջազգային պարտավորություններ, որոնց նպատակն է պայքարել ՀՀ-ում երեխաների ներգրավվածությանը վատթարագույն աշխատանքների մեջ:
Իսկ թե ինչ է նշանակում՝ աշխատանքի վատթարագույն ձևը, մասնագետը պարզաբանում է. այն բոլոր աշխատանքի ձևերը, որոնք միտված են կրթության, բնականոն զարգացման, անվտանգության և բարոյականության դեմ՝ վատթարագույն աշխատանքի ձևեր են:
«Երեխան ունի աշխատելու իրավունք։ եթե երևույթը բացասական լիներ, ամրագրված չէր լինի օրենքներով, կոնվեցիաներով։ Հարցն այլ ՝ վաղ տարիքում աշխատելը սահմանափակում է երեխայի կրթության իրավունքը»,- ընդգծում է Աիդա Մուրադյանը և փոխանցում ԱՄՆ պետդեպարտամենտի 2014-ին արված ուսումնասիրությունները, որոնք ցույց են տվել, որ Հայաստանում երեխաները հիմնականում ներգրավված են սեզոնային աշխատանքներում: «Խոսքը հատկապես վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը հաճախ պատճառ է դառնում նրանց կրթությունից դուրս մնալուն»:
Մասնագետի ներկայացմամբ, թեպետ երեխաներն ունեն աշխատանքի իրավունք, սակայն մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն մտնել որևէ իրավահարաբերության մեջ, 14-16 տարեկան երեխաները կարող են մտնել աշխատանքային իրավահարաբերության մեջ միայն ծնողների, ծնողներից մեկի կամ խնամակալի գրավոր համաձայնությամբ: Երկրորդ, երեխաներին չի կարելի ներգրավվել այնպիսի աշխատանքների մեջ, որոնք կարող են բացասաբար ազդել նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, վիրավորել նրանց պատիվը, արժանապատվությունը կամ խանգարել ուսմանը:
Աիդա Մուրադյանը նշեց նաև, որ երեխաներին աշխատանքի սովորեցնելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն եթե այդ աշխատանքը խանգարում է նրանց նորմալ զարգացմանը, դա արդեն խնդիր է դառնում: Առավել եւս շահագործումը կամ դեռահասների օգնությամբ ընտանիքի սոցիալական խնդիր լուծելն արդեն երեխաների իրավունքների խախտում է: Պատճառներից առաջինը աղքատությունն է: «Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 37%-ն ապրում է աղքատության, իսկ 3,3%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ: Հետևաբար՝ աղքատության մեջ ապրող երեխաները ավելի շատ են ընդգրկվում տարբեր տեսակի, այդ թվում՝ ծանր և վնասակար աշխատանքներում, որպեսզի հոգան ընտանիքի սոցիալական խնդիրերը: Եթե կտրուկ քայլերի էլ գնանք, ապա ընտանիքները շատ ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն»,- նշեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, ըստ Աիդա Մուրադյանի, Հայաստանում աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի. «Շատ հաճախ նման ծանր աշխատանքը վնասակար է նրանց համար և խանգարում է սովորելուն: Նրանցից շատերը գործնականում ժամանակ չունեն դպրոց գնալու և խաղալու, հաճախ նրանք պատշաճ սնունդ և խնամք չեն ստանում: Մանկավարժներն էլ գիտեն, թե նրանք ինչու դպրոց չեն հաճախում, բայց մտնում են ընտանիքների դրության մեջ: Արդյունքում, իրավապահ մարմինները չեն իմանում այդ երեխաների մասին»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում 215 մլն երեխա ներգրավված է տարբեր տեսակի աշխատանքներում, ընդ որում՝ 115 մլն-ն ընդգրկված է վատթարագույն աշխատանքներում:
Մ.Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հունիսի 12-ը Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է
«Փոքրիկ ձեռքերի ծանր բեռը» . Սիրիայի երեխաները կորցնում են իրենց մանկությունը…
ՅՈՒՆԻՍԵՖ. Անհավասարության պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են մահանալ մինչեւ 5 տարին լրանալը
Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ
Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.
Եվրոպայում 10 հազար միգրանտ երեխա է անհետացել
«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով
Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը
ՄԱԿ. Իսլամական պետության գրոհայինները երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում
Մանկական թրաֆիկինգ. 15 երեխա՝ 15 խեղված ճակատագիր…
215 միլիոն աշխատող երեխա աշխարհում
Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ
«Եթե կա մի բան, որ պետք է պարտադրել, դա կրթությունն է»
Դիտումների քանակը` 4224