Հայաստանում բացվեց թունաքիմիկատների որակի վերահսկման ժամանակակից լաբորատորիան
Հունաստանի կառավարության ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում բացվել է իր տեսակի մեջ եզակի Թունաքիմիկատների որակի վերահսկման լաբորատորիա: Այն գործելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շրջանակում եւ կնպաստի անվտանգ սննդամթերքի արտադրությանը
Լ աբորատորիայի բացման պաշտոնականարարողությանը ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարեւորել է լաբորատորիայի բացումը եւ հույս հայտնել, որ այն կօգնի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը: «Համոզված եմ, որ այս լաբորատորիան, որն իր տեսակով եզակին է և միակը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում գերժամանակակից սարքավորումների միջոցով ներկրվող թունաքիմիկատների փորձաքննություն իրականացնել, մեծապես կնպաստի մեր երկրում սննդամթերքի որակի բարելավմանը», – ասել է նախարարը:
Բացված լաբորատորիան եզակի է Հայաստանում, այն տեսչական մարմիններին հնարավորություն է տալու իրականացնել լիարժեք վերահսկողություն ինչպես ներկրվող, այնպես էլ Հայաստանում օգտագործվող թունաքիմիկատների վերսաբերյալ: Թե ինչ վիճակում էր թունաքիմիկատների ու պարարտանյութերի շուկան մինչ այժմ, շատ է խոսվել: Տարիներ շարունակ թունաքիմիկատների բաղադրությունը մեզանում ստուգվել է հին, ոչ այնքան հավաստի մեթոդներով:
Սերգո Կարապետյանը վստահ է, որ նոր լաբորատորիան ամեն ինչ իր տեղի կգցի: «Շատ հաճախ մեր գյուղացիական տնտեսությունները բողոքում են թունաքիմիկատների որակից, որը մեծապես կախված է մշակվող մշակաբույսերի որակի ու ընդհանրապես արտադրության արդյունավետության բարձրացման հետ: Երկրորդ ամենակարևորը՝ թունաքիմիկատներով բուժումից հետո սննդամթերքի, պտուղ-բանջարեղենի մեջ մնացորդային քանակների որոշման կարևորությունը, որը մեծապես նպաստելու է մարդկանց առողջությանը և ընդհանրապես անվտանգ սննդամթերքի արտադրության հետ կապված», – նշեց նա:
Երկու միլիոն դոլար արժողությամբ լաբորատորիան ստեղծվել է Հունաստանի կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Հայաստանում Հունաստանի հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը կարևորում է լաբորատորիայի գործունեությունը՝ հատկապես հանրության առողջության պահպանման հարցում: Դեսպանը վստահ է, որ նոր լաբորատորիայի շնորհիվ Հայաստանում ավելի որակյալ գյուղմթերք կարող է արտադրվել, որն էլ նաև կարտահանվի:
Պետական պատվերի շրջանակներում անվճար մոնիտորինգ է կատարվելու տարեկան 600 նմուշի չափով, իսկ մյուս հետազոտությունները կատարվելու են վճարովի:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գլխավոր ինֆեկցիոնիստի խորհուրդը. Տեռորի մի ենթարկեք ձեր ստամոքսները
Արմավիրում երեխաների թունավորման դեպքեր . Ի՞նչ է պարզել նախաքննությունը
Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Թունավորվել են թթից թե թթի միջոցով՝ ինչո՞ւ
Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից
Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում
Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին
Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Դիտումների քանակը` 4570