Համացանցի թագուհիները
Խոսքը այն կանանց մասին չէ, ում անձնական կյանքի մանրամասներով է ողողված ինտերնետի էջերը: Խոսքը այն ակնանց մասին է, ովքեր ստեղծում ու ղեկավարում են համացանցը: Խոշոր ինտերնետային ընկերությունների բարձրաստիճան ղեկավար պաշտոններում կանայք, ի դեպ, ավելի շատ են, քան բիզնեսի այլ՝ ավանդական ոլորտներում:
Ինտերնետային աշխարհում ամենաազդեցիկ կին կարող է համարվել Մերի Միկերը, ում Barron’s ամսագիրը դեռես 1998-ին «համացանցի թագուհի» անվանեց: Նա հանդիսանում է Kleiner Perkins Caufield & Byers ընկերության իսկ մինչև վերջերս Morgan Stanley բանկի վերլուծաբանի վենչուրային գործընկերը: Ոչ ոք չի կարող զգալ զարգացման նոր միտումները այնքան լավ, որքան նա:
Գրեթե նույն եղանակով Google-ի փոխնախագահներ Մարիսսա Մեյերը և Սյուզըն Վոյչիցկին մի անգամ ռիսկի դիմեցին և սկսեցին աշխատել անհայտ մի նախագծի վրա, որը դարձավ աշխարհի գլխավոր որոնողական մեքենան:
Շերիլ Սենդբերգը եկավ Facebook այն ժամանակ, երբ այն արդեն համաշխարհային ճանաչում ուներ, և նպաստեց սոցիալական ցանցի եկամուտների մի քանի անգամ մեծանալուն: Բոլորովին վերջերս նա դարձավ Facebook-ի տնօրենների խորհրդի անդամ:
Կանայք հիմնում են և նոր ինտերնետային նախագծեր, պարզապես ոչ բոլորը գիտեն, որ Կատերինա Ֆեյքի՝ Flickr-ի հիմնադիրնոերից մեկի կամ էլ Արիաննա Հաֆինգթոնի, ով հանդիսանում է The Huffington Post-ի ստեղծողը, հաջողության մասին:
Մերի Միկեր, Kleiner Perkins Caufield & Byers-ի գործընկեր
1998-ին Barron`s ամսագիրը Մարի Միկերին անվանեց ՛՛ինտերնետի թագուհի՛՛. դրանից 3 տարի առաջ նա՝ որպես Morgan Stanley-իի վերլուծաբան, գրեց մի զեկույց, որը փոխեց ամբողջ ախարհում տարածված տեսակետը ինտերնետային ներդրողների վերաբերյալ և սկիզբ դրեց դոթքոմերի բումին: Միկերի վերջին մեջբերվող հայտաարրությունը վառ ապագա է խոստանում մոբիլային ինտերնետին: Morgan Stanley-ում գրեթե 20 տարվա աշխատանքի արդյունքում նա դարձավ ինտերնետային բիզնեսի ոլորտում ամենաազդեցիկ վերլուծաբանը, նա կարողանում է բոլորից լավ զգալ կարևորագույն միտումները, նրա յուրաքանչյուր զեկույց վերածվում է ներդրողների համար իսկական մի ուղեցույցի: 2010թ.-ի դեկտեմբերին Միկերը տեղափոխվեց Kleiner Perkins Caufield & Byers-ի վենչուրային հիմնադրամ: Նրա գալու պահից սկսած հիմնադրամը կատարել է 2 խոշոր գործարք. ներդրել է 150մլն. դոլար Twitter-ում և 950 մլն. դոլար Groupon-ի ներդրումների տուրում:
Շերիլ Սենդբերգ, Facebook-ի գործադիր տնօրեն
Շերիլ Սենդբերգը Facebook-ին միացավ 2008թ.: Մինչ այդ նա հասցրել էր լինել Google-ի փոխնախագահ, զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ Համաշխարհային Բանկում և ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունում: Թվում էր՝ նա Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի լրիվ հակապատկերն էր, ով 15 տարով փոքր էր իրենից, սակայն նրանք հիանալի աշխատեցին միասին: Ցուկենբերգը իրեն վերապահեց սոցիալական կայքի ռազմավարական խնդիրների զարգացումը, իսկ Սենդբերգը իր վրա վերցրեց գովազդային ծառայությունները: Սենդբերգի գալուց հետո Facebook-ի տարեկան եկամուտները սկսեցին աճել ավելի քան երկու անգամ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ սոցիալական ցանցը 2009 թ.-ին աշխատեց 800 մլն. դոլար, իսկ 2010 թ.-ին միայն գովազդից ստացված եկամուտները կազմեցին 1,8 մլրդ դոլար:
Մարիսսա Մեյեր, Google-ի փոխնախագահ
1999-ին, երբ Մարիսսա Մեյերն ավարտում էր Ստենֆորդի համալսարանի համակարգչային գիտությունների բաժինը, նա արդեն իսկ ուներ 12 փայլուն աշխատանքի առաջարկ: Նա արդեն որոշել էր դառնալ McKinsey-ի խորհրդատու, երբ առաջարկ ստացավ ինչ-որ մի անհայտ Google ֆիրմայից: Այդ ժամանակ ընկերությունում աշխատում էին ընդամենը 19 աշխատակից, իսկ խորհրդաժողովները տեղի էին ունենում թենիսի սեղանի շուրջ: Մեյերը համարձակվեց և դարձավ Google-ի առաջին կին-ծրագրավորողը: Նա զբաղվում էր որոնողական ինտերֆեյսի մշակմամբ, Google-ի միջազգայնացմամբ, Google News, Gmail և Orkut նախագծերով, իսկ այժմ զբաղեցնում է Google-ի փոխնախագահի պաշտոնը: Մարիսսա Մեյերը պերֆեկցիոնիստ է ամեն ինչում. և աշխատանքում, և կյանքում, ունի ամենահայտնի և նորաձև դիզայներների կողմից առաջարկվող անթիվ զգեստներ և կոշիկներ, մոլի ճանապարհորդ է, ով հասցրել է բարձրանալ Կիլիմանջարո և սուզվել է Նորվեգական ծովը: Ծանոթների պատմելով Մեյերը շատ սիրում է խմորեղեն. նա կարող է գնել բազմաթիվ խոհարարարական գրքեր, ուսումնասիրել կեքսերի բաղադրատոմսերը և կազմել բաղադրիչների աղյուսակ, որպեսզի մշակի իր սեփական լավագույն բաղադրատոմսը:
Արիաննա Հաֆինգթոն, The Huffington Post-ի հիմնադիր
ԱՄՆ-ի ամենահայտնի լրատվական միջոցներից մեկի՝ The Huffington Post-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արիաննա Հաֆինգթոնը ստեղծեց իր կայքը 2005-ին՝ 2 տարի անց այն բանից հետո, երբ ջախջախիչ պարտություն կրեց Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում Առնոլդ Շվարցնեգերի հետ պայքարում՝ չհավաքելով անգամ 1 % ձայներ: Ներկայումս կայքի համար անվարձահատույց գրում են 6000 բլոգերներ և ոչ միայն քաղաքականության, այլև բիզնեսի, սպորտի, արվեստի և խոհարարության: HuffPo-ի համար գրել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, արտաքին գործերի նախագահ Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Պելոսին, ռեժիսոր Մայքլ Մուրը և Մադոննան: 2011-ի փետրվարին AOL կորպորացիան ձեռք բերեց HuffPo-ն 315 մլն. դոլարով:
Սյուզըն Վոյչիցկի, Google-ի փոխնախագահ
Google-ը ստեղծվել է այս կնոջ ավտոտնակում: 1998-ին Սյուզըն Վոյչիցկին ավարտեց բիզնես դպրոցը, գնեց տուն և փողի կարիք ուներ վարկը մարելու համար: Նրա քույր Աննան առաջարկեց հանձնել ավտոտնակը իր ապագա ամուսնուն՝ Սերգեյ Բրինին և իր գործընկեր Լարի Պեյջին, և, այդպիսով, ստեղծվեց Google-ի առաջին գրասենյակը: Սկզբում Սյուզընը հրաժարվում էր աշխատել երիտասարդ ընկերությունում, սակայն 2 տարի անց հասկացավ, որ ինտերնետային ինֆորմացիայի որոնմանը սպասվում է մեծ ապագա, և դարձավ Google-ի 18-րդ աշխատակիցը: Այժմ Վոյչիցկին որոնողական գիգանտի փոխնախագահն է, նա ղեկավարում է ֆինանսական առումով ամենակարևոր հատվածը՝ գովազդային արտադրանքը, որն ապահովում է ընկերության եկամուտների ավելի քան 95 %:
Քերոլ Բարց, Yahoo!-ի ղեկավար
2009 -ի հունվարին Քերոլ Բարցը եկավ փոխարինելու Yahoo –ի հիմնադիրին՝ Ջերրի Յանգին: Ընկերությունը ճգնաժամ էր ապրում, դրան նախորդող տարում ընկերության բաժնետոմսերի գինը ընկել էր 33 դոլարից մինչև 12 դոլար: Բարցը սկսեց վերակազմավորումից և ծախսերի կտրուկ անկումից: Անցյալ տարվա վերջին ինտերնետում հայտնվեց ընկերության ինտերնետային շնորհանդեսը, որից հետևում էր, որ Yahoo-ն պատրաստվում է ազատվել Del.icio.us, AltaVista, Yahoo Buzz, Yahoo Picks и MyBlogLog. Но Yahoo! նախագծերից, սակայն դա չի օգնում, իրավիճակը մնում է նույնքան բարդ, Բարցին ավելի հաճախ քննադատում են և լրագրողները, և բաժնետերերը:
Բարցը ղեկավարել է ինժեներների և ճարտարապետների համար ծրագրային ապահովման Autodesk ընկերությունը: Autodesk-ում աշխատանքը համընկավ քիմիաթերապիայի հետ. Բարցի մոտ հայտնաբերեվցին կրծքի քաղցկեղ: Նա բուժմանը տրամադրեց ընդամենը մեկ ամիս, իսկ մնացած ամբողջ ընթացքում աշխատեց ողջ հզորությամբ: Չնայած բարդություններին՝ Բարցը փոքր ծրագրային մշակող ընկերությունը դարձրեց ամենաարագ զարգացող և առավել եկամտաբեր ընկերություններից մեկը, իր ղեկավարության ընթացքում Autodesk-ը աճեց 7 անգամ:
Միտչել Բեյկեր, Mozilla Foundation-ի հիմնադիր և Mozilla Corporation-ի տնօրենների խորհրդի նախագահ
Միտչել Բեյքերը սկսել է իր կարիերան 1990 թ.-ին Fenwick & West փաստաբանական գրասենյակում, որտեղ նա զբաղվում էր մտավոր սեփականության հարցերով: Այնուհետև նա աշխատել է որպես իրավաբան Sun Microsystems-ում, իսկ 1994 -ին եկավ Netscape Communications: Mozilla նախագծում նա աշխատել է ամենասկզբից. հենց Բեյքերն է գրել ազատ լիցենզիայի պայմանագիրը՝ Mozilla Public License: 1999-ին Բեյքերը նշանակվեց Netscape mozilla.org-ի բաժնի ղեկավար, որտեղ նա արժանացավ Chief Lizard Wrangler-ի պատվավոր կոչման: 2003 -ին ստեղծվեց Mozilla Foundation ֆոնդը, որը մինչ այժմ ղեկավարում է Բեյքերը: Նա ղեկավարում է նաև ընկերության ֆոնդին պատկանող Mozilla Corporation-ը, որը համակարգում է Mozilla Firefox-ի բրաուզերի մշակումը և Thunderbird-ի փոստային ծրագիրը: Ֆոնդը իր նպատակն է համարում «ինտերնետի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը»: Միտչել Բեյքերը ակտիվորեն զարգացնում է ինտերնետում բաց ստանդարտների գաղափարը:
Էսթեր Դեյսոն, Վենչուրային ներդրող, ՛՛Յանդեքսի՛՛ տնօրենների խորհրդի անդամ
Դայսոնը իր կարիերան սկսել է ամերիկյան Forbes-ում, այնուհետև աշխատել է որպես IT-վերլուծաբան: 1983 թ.-ին նա իր գործատուից գնեց Rosen Research ընկերությունը և վերանվանեց այն EDventure Holdings. Դայսոնը ֆինանսավորել է շատ հաջողված սկսնակների, այդ թվում և Flickr и Del.icio.us. 2004 թ.-ին նա վաճառեց իր ընկերությունը CNET Networks-ին: Ռուսական ինտերնետ-շուկան նրա հիմնական հետաքրքրությունների ոլորտն է հիմա: Դայսոնը «Յանդեքսի» տնօրենների խորհրդի կազմում է: 2005 -ից սկսած նա ակտիվ ներդրումներ է կատարում տիեզերական և բժշկական նախագծերի մեջ, իսկ 2008-ին նա անձամբ անցել է նախաթռիչքային վերապատրաստում, չնայած որ դեռ տիեզերքում չի եղել:
Կատերինա Ֆեյք, Flickr-ի հիմնադիրնոերից մեկը
2004-ին Կատերինա Ֆեյքն իր ամուսնու՝ Ստյուարտ Բաթերֆիլդի հետ միասին ստեղծոց նոր Flickr կայքը նկարների պահպանման համար: 4 տարի անց Yahoo կորպորացիան գնեց Flickr-ը 35 մլն. դոլարով: 2009 -ին Ֆեյքը ներդրող Քրիս Դիքսոնի հետ ստեղծեց օգտատերերին՝ իրենց իսկ հայտնի նախասիրությունների հիման վրա ծառայություններ և ապրանքներ առաջարկող Hunch կայքը: Creative Commons-ի տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև Etsy.com.-ի, որը զարդեր և ձեռքի աշխատանքով ստեղծված իրեր առաջարկող ինտերնետ-հարթակ է: Ֆեյքը Founder Collective վենչուրային ֆոնդի գործընկեր է, ներդրումներ է կատարել Etsy, Maya’s Mom, Cloudera և Daily Booth-ում: Լինելով մասնագիտությամբ նկարիչ և ինքնուս ծրագրավորող՝ Ֆեյքը մինչ Flickr-ի ստեղծումը աշխատել է ինտերնետ գործակալություններում որպես ստեղծագործական գծով տնօրեն:
Աղբյուրը ՝ http://www.forbes.ru
Դիտումների քանակը` 6845