Համաշխարհային տնտեսությունը տարեկան 17 տրիլիոն դոլար է կորցնում աշխատաշուկայում կանանց պակասի պատճառով

 

Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ կանայք ստանան ավելին, քան տղամարդիկ, կամ էլ գոնե այդ հարցում հավասար իրավունքներով պարծենան: Իհարկե, տարբեր երկրներում գենդերային անհավասարությունը տարբեր կերպ է արտահայտվում և  տարբեր աստիճան: Սակայն, այսպես թե այնպես, ամբողջ աշխարհում կանանց ավելի դժվար է բարձրանալ կարիերայի աստիճաններով, համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Արդյունքում, շատ կանայք նույնիսկ չեն փորձում գտնել հավասարակշռություն և ընտրում են տնային տնտեսուհու դերը:

 

Ինչպես հաշվել են Արժույթի միջազգային հիմնադրամում, համաշխարհային տնտեսությունն այդ պատճառով կորցնում է տարեկան 17 տրիլիոն դոլար: Միևնույն ժամանակ, կանայք ստիպված են կատարել տնային աշխատանքը, երբեմն շատ ծանր, բացարձակապես անվճար, ինչը գուցե շատ շահավետ է տղամարդկանց համար, սակայն շահավետ չէ  ոչ կանանց, ոչ էլ գլոբալ տնտնտեսության  համար: 

 

Այն մասին, թե ինչպես լուծել այս խնդիրը, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հարցազրույցում պատմում է Ջուլի Դելահանթին՝ ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարող  Օքսֆամ կազմակերպության   կանադական մասնաճյուղի ղեկավարը: 

 

«Այն շահույթը, որն ապահովում են կանայք տնտեսությանը՝ չվարձատրվող աշխատանք կատարելով տանը և խնամելով երեխաներին, կազմում է 10 տրիլիոն դոլար տարեկան: Զարգացող երկրներում կանայք նման աշխատանք են կատարում շատ ավելի մեծ մասշտաբներով, քանի որ բնակչությունն ապրում է աղքատության մեջ, և կանանց և տղամարդկանց տնտեսական անհավասարությունն ավելի նկատելի է»:

 

Ջուլի Դելահաթին նաև նշում է, որ զարգացող երկրներում գրեէե չեն ներդրվում գումարներ այնպիսի  նախագծերի մեջ, որոնք թույլ կտային հաղթահարել գենդերային անհավասարությունը:

 

«Երկրների կառավարությունները կարող էին շատ բան անել: Օրինակ, շատ կարևոր է զարգացնել պետական ծառայությունների ոլորտը: Նրանց հասանելիությունը ամենաանմիջական կերպով ազդում է բնակչության աղքատ շերտերի և կանանց դրության վրա: Պատահական չէ, որ պետական ծառայությունները անվանում են վիրտուալ եկամուտ»:

 

Այնուամենայնիվ, բացի սոցիալական ծառայությունների մատուցումից, պետությունը պետք է խրախուսի կանանց, որպեսզի նրանք դառնան աշխատաշուկայի ակտիվ անդամներ, – կարծում է Օքսֆամի  կանադական մասնաճյուղի ղեկավարը:

 

«Յուրաքանչյուր երկրում պետք է ընդունվի օրենք նվազագույն աշխատավարձի մասին, ինչպես նաև արժանապատիվ աշխատանքի պայմանները երաշխավորող օրենք: Շատ կարևոր դեր է խաղում նաև հարկատվության համակարգը: Հարկերը պետք է պրոգրեսիվ լինեն, նրանք չպետք է ծանր բեռ դառնան աղքատների համար: Իսկ հարուստները չպետք է հնարավորություն ունենալ խուսափելու հարկերից»:

 

Պետք  չէ նաև մոռանալ այն մասին, որ կանայք, որպես կանոն, ստիպված են աշխատել այնպիսի ոլորտներում,  որոնք տարբերվում են աշխատավարձերի ցածր մակարդակով:

 

«Անհրաժեշտ է նաև ստեղծել հատուկ կրթական ծրագրեր կանանց համար այն ոլորտներում, որոնցում ավանդաբար տղամարդիկ են զբաղված: Տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա: Այս ոլորտներում աշխատավարձերը սովորաբար ավելի բարձրն են, քան մյուս ոլորտներում:».

 

Ջուլի Դելահանթին նաև հիշեցնում է կանանց կազմակերպություններին աջակցելու մասին:

 

«Մենք պետք է աջակցեփնք կազմակերպություններին, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, հատկապես հաշվի առնելով, որ մենք ապրում ենք աշխարհում, որտեղ մեծ ազդեցություն ունեն էլիտաները: Նրանք լոբբինգ են անում իրենց շահերը և ընդունակ են ազդել կառավարությունների կայացրած որոշումների վրա: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի գոյություն ունենան ամուր ու լավ կայցած  կանանց կազմկերպությւոններ, որոնք կկարողանան ծառայել որպես հակակշիռ էլիտաներին, որոնք հիմնականում ներկայացնում են տղամարդիկ:

 

Ինչպիսին է  իրավիճակը Հայաստանում 

 

 Օքսֆամ և «ՕքսԵՋեն» հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում իրականացված«Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում»  հետազոտության  տվյալները փաստում են.

 

  • Ընտանեկան պատՃառներով աշխատանքնը կորցրած գործազուրկների 100 տոկոսը կանայք են:

 

  • ՀՀ ազգային վիճակագրական ծառայության անցկացրած ժամանակի բյուջեի ուսումնասիրությունը  (2008 թ) ցույց է տալիս, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում վճարվող աշխատանքի վրա, իսկ կանայք հինգ անգամ ավել ժամանակ են ծախսում  չվճառվող (տնային)  աշխատատնքի վրա:

 

  • Կանայք տնային տնտեսության աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար ծախսում են միջինը 5 ժամ 12 րոպե, իսկ տղամարդիկ այդ աշխատանքին հատկացնում են միջինը 1 ժամ 03 րոպե: Իսկ 0-9 տարեկան երեխաների խնամքը կանանցից 6,6 անգամ ավելի շատ ժամանակ է խլում, քան տղամարդկանցից:  Տղամարդիկ գրեթե 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քան կանայք:

 

  • Վճարվող աշխատանքը կնոջը չի ազատում տնային աշխատանքից նույն չափով, ինչ տղամարդկանց, ինչի հետևանքով կանայք, տղամարդկանց հետ համեմատած, ավելի մեծ ծավալով աշխատանք են կատարում:

 

  • Հետազոտությամբ վեր հանված օգտագործվող ժամանակի կառուցվածքը ցույց է տալիս հայ հասարակությունում գոյություն ունեցող կարծարատիպերը ընտանիքում գենդերային դերերի բաշխման առնչությամբ: Կանայք են կրում հիմնական պատասխանատվությունը տնային աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար, ինչի հետևանքով նրանց կատարած վճարվող աշխատանքը լիովին կախված է ընտանեկան ու աշխատանքային պարտականությունների համատեղման հնարավորություններից:

 

  • Թեպետ  «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով» նպատակ է դրվել  մինչև  2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն 2014 թ. տվյալներով   նախապրոցական հիմնարկներ են  հաճախել  0-5 տարեկան երեխաների միայն7%-ը, ընդ որում  գյուղական վայրերում ընդամենը  16.6%-ը:  Իսկ   0-2 տարեկան երեխաների միայն  6.2% է ընդգրկված ՆԽՀ-ում:

 

  • Ընդհանուր առմամբ,  գենդերային իրավիճակը աշխատանքի շուկայում բնորոշվում  մարդկային կապիտալի՝ ի դեմս կանանց,  ոչ արդյունավետ օգտագործմամբ:

 

 

Ի դեպ,   Հայաստանում  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված     «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության   գնահատականներով  եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ և ոչ թե իրենց կամքով կամ  իրենց կամքի հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով,  ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:  

 

Դիտումների քանակը` 3418

Գլխավոր էջ